Ռուսաստանը ռազմական ճանապարհով կհասնի ՈՒկրաինայում իր նպատակներին, եթե չհաջողվի եվրոպական երկրների հետ խաղաղ կարգավորման շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ՈՒկրաինայում հակամարտության կարգավորումն անքակտելիորեն կապված է Եվրոպայում անվտանգության նոր համակարգի ձևավորման հետ։                
 

Անակնկալներ

Անակնկալներ
28.10.2026 | 00:00

Հոկտեմբերի 28

Տե՛ր, հիմա գիտենք, որ ամեն ինչ լավ է։
Վստահում ենք Քեզ ամեն բանի մեջ։
Սիրում ենք Քեզ օրեցօր է՛լ ավելի։
Խոնարհվում ենք Քո սուրբ Կամքի առջև։
Սակայն ձեր խոնարհումը նմանվում է այն մարդու արածին, ով հարկադրված համակերպվում է իր գլխին իջնող ծանր հարվածին կամ ընդունում անխուսափելի որոշումը։
Խոնարհվե՛ք այնպես, ինչպես երեխան է խոնարհվում՝ նախազգալով այն ուրախ անակնկալը, որ նախատեսել է իր համար իրեն սիրող մեկը։
Խոնարհվե՛ք այնպես, որ նման լինի սիրո խոսքի սպասող մարդու կեցվածքին, ով գլուխը բարձրացնելով՝ տեսնելու է փառքը, ուրախությունն ու սքանչացումը, որոնք ծրարված են ակնկալվող փաթեթի մեջ։
Դիտվել է՝ 2380

Մեկնաբանություններ