Ռուսաստանը ռազմական ճանապարհով կհասնի ՈՒկրաինայում իր նպատակներին, եթե չհաջողվի եվրոպական երկրների հետ խաղաղ կարգավորման շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ՈՒկրաինայում հակամարտության կարգավորումն անքակտելիորեն կապված է Եվրոպայում անվտանգության նոր համակարգի ձևավորման հետ։                
 

Ներքին ագրեսիան՝ արտաքին ձախողումների հետևանք

Ներքին ագրեսիան՝ արտաքին ձախողումների հետևանք
29.10.2026 | 13:13

Նիկոլ Փաշինյանը նախօրեին Ալիևին հանձնեց միջանցք, որն առայժմ անվանում են TRACECA (կամ TRIPP), բայց մեր հասարակությունն այդ մասին չի խոսելու, քանի որ այսօր ԱԺ-ում քաշքշուկ էր հրահրվել։
Միջանցքը նա հանձնեց, բայց գլոբալ խնդիրները չլուծեց. չկա ալիևյան Սահմանադրությունն ընդունելու համար անհրաժեշտ մեծամասնությունը, ԵՄ-ն և Ադրբեջանը փող չեն տալիս ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքով սպասվելիք կորուստները փոխհատուցելու համար, իսկ Ռուսաստանն իրոք պատրաստվում է Հանրապետությանը հեռացնել Միությունից:
Նշված հանգամանքների վրա ՔՊ-ն և անձամբ Փաշինյանը զրոյական ազդեցություն ունեն: Այստեղից էլ գալիս է ագրեսիան, որը կարող է դրսևորվել միայն երկրի ներսում և միայն ընդդիմության նկատմամբ:
Քաշքշուկներ ու ծեծկռտուքներ դեռ շատ կլինեն: Որքան վատանա իրավիճակը Փաշինյանի համար արտաքին աշխարհի հետ հարաբերվելիս, այնքան ավելի ագրեսիվ կլինի նա երկրի ներսում:
Ծեծկռտուքները կդադարեն միայն այն ընտրություններից հետո, որոնց արդյունքում ՔՊ-ն կկորցնի մեծամասնությունը:

Բենիամին ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
Դիտվել է՝ 3134

Մեկնաբանություններ