Ռուսաստանը ռազմական ճանապարհով կհասնի ՈՒկրաինայում իր նպատակներին, եթե չհաջողվի եվրոպական երկրների հետ խաղաղ կարգավորման շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ՈՒկրաինայում հակամարտության կարգավորումն անքակտելիորեն կապված է Եվրոպայում անվտանգության նոր համակարգի ձևավորման հետ։                
 

Տիտղոսային ընդդիմությունն օրակարգ չունի

Տիտղոսային ընդդիմությունն  օրակարգ չունի
02.11.2026 | 15:17

Գործող իշխանությունը Սահմանադրությունը փոփոխելու օրակարգ է առաջ քաշել, ընդդիմությունը դեմ է։

ՔՊ-ն օրակարգ ունի, անկախ նրանից, դա իրե՞նց օրակարգն է, թե` Ադրբեջանի։

Առանց օրակարգի ընդդիմությունն ընկալելի չէ ո՛չ հանրության, ո՛չ էլ միջազգային պարտնյորների համար։

Տիտղոսային ընդդիմության գլխավոր թուլությունը ոչ թե ՔՊ-ի բիրտ կեցվածքն է, այլ` քաղաքական ինտելեկտի բացակայությունը։

Տիտղոսային ընդդիմությունը, ինչպես միշտ, օրակարգ չունի, և արդյունքն էլ կարող է լինել ինչպես միշտ։

Ստեփան Դանիելյան

Դիտվել է՝ 5091

Մեկնաբանություններ