Ռուսաստանը ռազմական ճանապարհով կհասնի ՈՒկրաինայում իր նպատակներին, եթե չհաջողվի եվրոպական երկրների հետ խաղաղ կարգավորման շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ՈՒկրաինայում հակամարտության կարգավորումն անքակտելիորեն կապված է Եվրոպայում անվտանգության նոր համակարգի ձևավորման հետ։                
 

Քաղաքական արատավոր կարուսել

Քաղաքական արատավոր կարուսել
06.11.2026 | 11:00

Խուզարկություն, դիմակահանդես-շոու, ձերբակալություն, «դատավարություն», կալանք, էլի կալանք, կրկին կալանք, անընդհատ կալանք․․․

Ադրբեջանական պահանջ, կատարում, զիջում, նոր պահանջ, նոր զիջում, էլի զիջում, կրկին զիջում, անընդհատ զիջում․․․

Սրանք են Հայաստանի քաղաքական կյանքի բաղկացուցիչ մասերը:

Սա քաղաքական կարուսել է, որի մեջ ներառված են մի ամբողջ պետություն և մի հինավուրց ժողովուրդ:

Ու որքան շատ են զիջում, այնքան շատ են կալանավորում:

Այս արատավոր ու վտանգավոր ընթացքը կասեցնելու համար անհրաժեշտ է, թող զարմանալի չթվա, քաղաքականության քաղաքականացում:

Անդրանիկ Թևանյան

«Երևան-Կենտրոն» ՔԿՀ

05.11.2026թ.

Ծանուցում. Անդրանիկ Թևանյանի էջը վարում են իր թիմակիցները

Դիտվել է՝ 2495

Մեկնաբանություններ