Ռուսաստանը ռազմական ճանապարհով կհասնի ՈՒկրաինայում իր նպատակներին, եթե չհաջողվի եվրոպական երկրների հետ խաղաղ կարգավորման շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ՈՒկրաինայում հակամարտության կարգավորումն անքակտելիորեն կապված է Եվրոպայում անվտանգության նոր համակարգի ձևավորման հետ։                
 

«Արմուդի» թեյից մինչև տնտեսական կոլապս

«Արմուդի» թեյից մինչև տնտեսական կոլապս
12.11.2026 | 12:44

Պուտինը կատակ չի անում։ ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցությունը սառեցված է, ու դրան կհաջորդի ԵԱՏՄ-ին անդամակցության սառեցումը, իսկ հետո կլինի տնտեսական կոլապս։
Ու եթե Փաշինյանն «արմուդի» բաժակով թեյով այս ամենը տոնում էր Թուրքիայում, ապա Հայաստանի ներսում հենց այսօր նրա իսկ կուրատորները պաշտոնապես ձևակերպեցին նոր քաղաքական հայտ մի սուբյեկտի կողմից, որը մարմնավորում է տարածաշրջանում Թուրքիայի ազդեցության ուժեղացման և Իրանի հետ սահմանին «սանիտարական կորդոն» ստեղծելու աշխարհաքաղաքական նախագիծը։ Նախագծից ոչ ոք չի հրաժարվելու։
Հայաստանը թևակոխում է դաժան ճգնաժամի փուլ, որի տևողությունն ու հետևանքները նույնիսկ դժվար է կանխատեսել։

Բենիամին ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
Դիտվել է՝ 1526

Մեկնաբանություններ