Ռուսաստանը ռազմական ճանապարհով կհասնի ՈՒկրաինայում իր նպատակներին, եթե չհաջողվի եվրոպական երկրների հետ խաղաղ կարգավորման շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ՈՒկրաինայում հակամարտության կարգավորումն անքակտելիորեն կապված է Եվրոպայում անվտանգության նոր համակարգի ձևավորման հետ։                
 

Նուբարաշենն է․ այստեղ մարդիկ կորցնում են իրենց կյանքը

Նուբարաշենն է․ այստեղ մարդիկ կորցնում են իրենց կյանքը
12.11.2026 | 13:03

Երեք օր առաջ՝ «Նուբարաշեն» ՔՀԿ հերթական այցից հետո եմ սա գրել։
«Այս հաստատության պահպանման և առհասարակ նյութատեխնիկական պայմաններն այնքան սարսափելի են, որ անկարելի է դրանց մասին խոսել առանց հոգեկան անդորրդ կորցնելու։
«Նուբարաշենին» անդրադարձել են ԵԽ խոշտանգումների կանխարգելման (CPT 2023) և ՄԱԿ-ի կոմիտեները (2024) և կացությունը գնահատել ԱՆՄԱՐԴԿԱՅԻՆ կամ ՆՎԱՍՏԱՑՈՒՑԻՉ։
Պայմաններն անթույլատրելի են և անարժանապատիվ ոչ միայն ազատազրկված անձանց, այլև այնտեղ քրեակատարողական ծառայություն իրականացնող ողջ անձնակազմի համար։
Տարիներ շարունակ արձանագրում են այս անմարդկային պատկերն ու այդպես թողնում։
Ողջ մեղքն ու պատասխանատվությունն իշխանությանն է։ Կուտակված խնդիրները համակարգային և հատկապես արժեհամակարգային են։
Պետությունը ձախողել է սեփական քաղաքացիների կյանքի իրավունքի երաշխավորումը, իսկ ընդդիմադիրների նկատմամբ որդեգրվածը քաղաքական հալածանքի, նվաստացման և բռնաճնշումներով նրանց չեզոքացնելու քաղաքականություն է»։

Լիլիթ ԳԱԼՍՏՅԱՆ

Հ․Գ․ Սա Նուբարաշենն է․ այս պատերի հետևում ՀՀ քաղաքացիներ են ԿՈՐՑՆՈՒՄ կամ կարճացնում իրենց կյանքը․
Դիտվել է՝ 1734

Մեկնաբանություններ