Ռուսաստանը ռազմական ճանապարհով կհասնի ՈՒկրաինայում իր նպատակներին, եթե չհաջողվի եվրոպական երկրների հետ խաղաղ կարգավորման շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ՈՒկրաինայում հակամարտության կարգավորումն անքակտելիորեն կապված է Եվրոպայում անվտանգության նոր համակարգի ձևավորման հետ։                
 

Քանի դեռ հրդեհի արմատական պատճառը վերացված չէ, կրակը շարունակելու է տարածվել

Քանի դեռ հրդեհի արմատական պատճառը վերացված չէ, կրակը շարունակելու է տարածվել
12.11.2026 | 15:42

ՈՒկրաինայի հարցով բանակցությունների հերթական փուլն ավարտվեց։ Ըստ ստացվող տեղեկությունների՝ քննարկվել են Եվրասիայում անվտանգության նոր ճարտարապետության հարցերը։ Ինչո՞ւ է խոսքը նման ընդհանրական հարցերի մասին։

Եթե ձեր տանը հանկարծ հեռուստացույցը խափանվի ու բռնկվի, հավանաբար ինքներդ ձեզ հարց կտաք՝ ինչո՞ւ դա տեղի ունեցավ։ Եթե դրանից հետո սառնարանն էլ խափանվի ու բռնկվի, հավանաբար կհասկանաք, որ խնդիրը ոչ թե հեռուստացույցի կամ սառնարանի մեջ է, այլ շատ ավելի լուրջ բանի։ Իսկ եթե դրանից հետո նույնը պատահի նաև փոշեկուլի հետ, և վենետիկյան ապակուց ջահից կայծեր սկսեն թռչել, ապա հավանաբար կմտածեք, որ ջահը կամ սառնարանը հանգցնելը ժամանակավոր լուծում է, և պետք է գտնել ու վերացնել խնդրի արմատական պատճառը (օրինակ՝ ստուգել խցանները և չափել լարումը)։

Երբ մեկ տեղն է հրդեհվում, հետո՝ մյուսը, և երբ կրակը տարածվում է արդեն երկար տարիներ, պետք է հասկանալ ու վերացնել հրդեհի բուն պատճառը։ Քանի դեռ դրա արմատական պատճառը վերացված չէ, կրակը շարունակելու է տարածվել։

Տվյալ դեպքում ուժերի հավասարակշռության, փոխադարձ փոխզիջման և միմյանց շահերը հարգելու սկզբունքներից հրաժարումն է հանգեցրել այս հրդեհին։ Վաղ թե ուշ՝ խաղաղ ճանապարհով կամ հակառակ դեպքում, ստիպված ենք լինելու վերադառնալ Եվրոպայում հավաքական՝ ընդհանուր անվտանգության մոդելին և հաշվի առնել եվրասիական բոլոր տերությունների շահերը։

Եկե՛ք դա ավելի շուտ անենք։ Մարդիկ ափսոս են։

Արթուր Խաչիկյան

Դիտվել է՝ 2133

Մեկնաբանություններ