Ռուսաստանը ռազմական ճանապարհով կհասնի ՈՒկրաինայում իր նպատակներին, եթե չհաջողվի եվրոպական երկրների հետ խաղաղ կարգավորման շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ՈՒկրաինայում հակամարտության կարգավորումն անքակտելիորեն կապված է Եվրոպայում անվտանգության նոր համակարգի ձևավորման հետ։                
 

Այդ անիծյալ լռության ու հանդուրժողականության պատճառով էր, որ տարիներ անց կորցրինք Արցախը

Այդ անիծյալ լռության ու հանդուրժողականության պատճառով էր, որ տարիներ անց կորցրինք Արցախը
14.11.2026 | 23:00

Ոտքի էր կանգնել ջահել ու ահել:

Ոտքի էին կանգնել, գիտակցելով, որ մահն անխուսափելի է, բայց հանուն հայրենիքի ու պապական հողերի ազատագրման պատրաստ էին ամեն ինչի։

Բայց հենց այդ նույն կռվի տարիներին, երբ առաջնագծում արյուն էր թափվում, թիկունքում արդեն գործում էր ներքին թշնամին։ Ներքին տականքը սպանում էր մեր հերոս տղաներին՝ Արթուր Մկրտչյանից սկսած… Սպանում էին նրանց, ովքեր առաջին իսկ օրվանից ջոկատներ կազմեցին, վաշտեր ստեղծեցին ու դարձան մեր ազատագրական պայքարի հիմնասյուները։

Եվ հենց այդտեղ մենք սխալվեցինք։ Մեր աչքի առաջ, հայի փամփուշտից սպանվում էին մեր լավագույն հերոսները, իսկ մենք… մենք լուռ տանում էինք այդ ամենը։

Այդ անիծյալ լռության ու հանդուրժողականության պատճառով էր, որ տարիներ անց կորցրինք Արցախը՝ նորից տալով հազարավոր ջահել ու անմեղ զոհեր, նորից կորցնելով հերոսների մի ողջ սերունդ։

Ու այսօր էլի՞ ենք լուռ… Կարծես թե այդպես էլ պիտի լինե՞ր։ Մինչդեռ սպանողներն ու հայրենադավները, իրենց համար հարստացած, առողջ ու փառավորված ապրում են այս հողի վրա։

Ո՛չ, սա չի կարող այսպես հանդուրժվել։

Մեզ պետք է ոչ թե անցյալի էջերը թերթել, այլ կերտել արդարության նոր «Նեմեսիս»՝ հանձինս անկոտրում, գիտակից ու սեփական իրավունքների համար պայքարող նոր ազգային սերնդի:

Սուրեն Իշխանյան

Դիտվել է՝ 1468

Մեկնաբանություններ