Ռուսաստանը ռազմական ճանապարհով կհասնի ՈՒկրաինայում իր նպատակներին, եթե չհաջողվի եվրոպական երկրների հետ խաղաղ կարգավորման շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ՈՒկրաինայում հակամարտության կարգավորումն անքակտելիորեն կապված է Եվրոպայում անվտանգության նոր համակարգի ձևավորման հետ։                
 

Աղոթարան

Աղոթարան
16.11.2026 | 00:03

Հիսուս Քրիստոս,
Ահա ես հոգով, մտքով, մարմնով և ամեն ինչով ինձ հանձնում եմ Քո անհուն ողորմությանն ու խնդրում, որպեսզի ինձ չզրկես Քո շնորհներից, չմերժես Քո խնամքից և չթողնես ինձ իմ կամքով գնալ։ Այլ Քո շնորհների մեջ պահես, Քո խնամքի տակ կառավարես և Քո կամքով առաջնորդես։
Ինչպես Քո օրհնյա՜լ կամքին է հաճելի, այնպես առաջնորդես ինձ կատարյալ լինելու և շարժվելու, որքան որ այս կյանքում կլինեմ։
Ամեն։


«Հոգու Կանչ»-ի ՖԲ էջից
Դիտվել է՝ 201

Մեկնաբանություններ