Երուսաղեմում տեղի է ունեցել Իսրայելի, Հունաստանի և Կիպրոսի եռակողմ գագաթնաժողովը։ Մասնակիցները պայմանավորվել են ամրապնդել կապերը պաշտպանության և էներգետիկայի ոլորտներում՝ ընդդեմ Թուրքիայի: Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ եռակողմ համագործակցությունը պետք է պատասխան դառնա նրանց համար, «ովքեր երազում են իրենց կայսրությունների վերականգնման մասին»։               
 

Ստուգողական այց

Ստուգողական այց
18.12.2025 | 12:32

Երեկ երեկոյան տեղի ունեցածը սպասելի էր․ այն, ինչ տևական ժամանակ անոնսում էին Փաշինյանն ու իր իշխանական պլեադան․ այսօր նախատեսվում է առաջին ուղղակի գրոհը Մայր Աթոռ։ Սա, թերևս, սպասելի սցենար էր, ուղղակի Նիկոլ Փաշինյանն անում է անուղղակի, միջնորդավորված՝ հենց հոգևորականների ձեռամբ, որոնք մինչև այժմ, ցավոք, օծյալ են համարվում, և այդ կերպ Փաշինյանը, նրանց հերթական անգամ ստորացնելով, թեստ է անում՝ հասկանալու համար, թե ինչ տրամադրություններ են տիրում հանրային դաշտում։

Թերևս, կասկած չունեմ, որ Փաշինյանն անձամբ ներկա չի գտնվի Մայր Աթոռում, դրա մասին է վկայում նաև իշխանական դաշտից տիրադավերի հայտարարության վերաբերյալ քար անտարբերությունը։ Սա ուղղակի ստուգողական այց է, որով նա կփորձի որոշակի զգոնություն կոտրել և բուն քայլերն ավելի պատեհ պահի օգտագործել։

Ի դեպ, ասեմ, որ հանրային դաշտի ռեզոնանսը նույնպես բավականին բուռն էր․ մարդիկ՝ տարբեր անհատներ, քաղաքական և հանրային ներկայացուցիչներ, հայտարարեցին Մայր Աթոռ գնալու և Վեհափառին սատարելու մասին։

Մի կարևոր նկատառում․ թերևս, քչերն են հիշում, որ ուղիղ 5 տարի առաջ այս օրերին՝ 2020 թվականի դեկտեմբերի 19-ին, Փաշինյանը գրոհեց Եռաբլուրը և պատերազմից հետո ուժով մտավ մեր հերթական Սրբավայրը՝ պղծելով իր ներկայությամբ․ հիմա տեսնում ենք, որ ճակատագրի հեգնանքով այս նույն ժամանակահատվածում, բայց արդեն 5 տարի անց, համայն հայության Սրբության Սրբոցը Փաշինյանի ուղղակի գրոհի տակ է։

Արմեն Հովասափյան

Դիտվել է՝ 972

Մեկնաբանություններ