ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախխարովան, անդրադառնալով Վլադիմիր Սոլովյովի աղմկահարույց հայտարարությանը, ասել է, թե բազմոցային վերլուծաբանների կողմից այն սադրիչ կերպով ներկայացվել է որպես Ռուսաստանի պաշտոնական դիրքորոշում: «Նախ, դա լրագրողի կարծիք է, և «Սոլովյով Լայֆ» մասնավոր հեռուստաալիքով այն իրականում ձևակերպվել է որպես հարց։ Մեր երկիրը և Հարավային Կովկասի ու Կենտրոնական Ասիայի ժողովուրդները պատմականորեն կապված են բարիդրացիական հարաբերություններով»,- նշել է նա։               
 

Նեռի նախակարապետները

Նեռի նախակարապետները
10.01.2026 | 11:28

Որքան նեռի ոգով բռնված տիրադավ ու նրանց հարող, հոգով ապստամբ և ըմբոստ, ծպտյալ աբիժնիկ, արծաթասեր, մարդահաճ, վախկոտ, աղանդավոր, ամբարիշտ, անաստված, հոգևոր կուրությամբ բռնված, ճշմարտությունն ու սուտն իրարից չտարբերող մոլորյալ, շնորհազուրկ կարգալույծ, հերձվածող կա, «բարենորոգման» անվան տակ օգտագործվելու են և ամեն մեկն իրենց պահին դեն նետվելու:

Հիշե´ք, որ վարձքներդ Աստծուց եք ստանալու: Եվ նշանակություն չունի, հավատ ունեք, թե` ոչ, Աստծուց երկյուղում եք, թե` ոչ, մարդկանցից ամաչում եք, թե` ոչ, մտահոգ եք, թե` ոչ: Թող ձեր խիղճը ձեզ լինի դատավոր:

Իսկ նրանց, ովքեր ասում են, թե ես չեմ խառնվում, չեմ «դատում», բոլորի փրկությունն եմ ուզում, բոլորի համար աղոթում եմ, ապա հիշեցնեմ, որ ըստ եկեղեցական կարգի Ս.Պատարագի սկզբում մենք նախքան խոստովանությունը հրաժարվում ենք սատանայից, նրա սպասավորներից, չար կամքը կատարողներից:

Ակնհայտ է, որ Եկեղեցու պառակտումը` Քրիստոսի Մարմնի պատառոտումը, եկեղեցիների զավթումը և պղծումը, չպատարագներին մասնակից մարդկանց կորստյան տանելը, չարին բարի և բարուն չար անվանելը սատանայի և նրա արբանյակների չար գործն է: Այնպես որ առերեսվեք ճշմարտության հետ և կեղծավորություն մի արեք:

Սամվել դպիր ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 439

Մեկնաբանություններ