-
23.06.2013|
21:29
Օգոստոսի 26-28-ը ՀՀ ԳԱԱ Բյուրականի աստղադիտարանում (ԲԱ) տեղի կունենա «Աստղերի անկայունությունը և էվոլյուցիան» թեմայով հայ-վրացական աստղագիտական կոլոքվիում (խորհրդակցություն)` նվիրված ակադ. Լ.Վ. Միրզոյանի 90-ամյակին:
Այս մասին տեղեկացնում են հայկական աստղագիտական ընկերությունից:
-
18.06.2013|
13:06
Հունիսի 21-ին, Գրինվիչի ժամանակով առավոտյան 05:04-ին, Արեգակն իր թվացյալ երկնային շարժման ընթացքում անցնում է երկնային հասարակածի նկատմամբ իր ամենաբարձր կետով, ինչն էլ աստղագիտական ամռան սկիզբն է համարվում: Այդ օրը կոչվում է ամառային արևադարձի օր, և դիտվում են տարվա ամենաերկար ցերեկն ու ամենակարճ գիշերը:
-
15.06.2013|
09:13
Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Գիտատեխնիկական խորհրդի հերթական նիստը: Անցնելով օրակարգային հարցերին՝ խորհուրդը նախ քննարկել է կիրառական արդյունքի ձեռքբերմանն ուղղված նախագծերի մրցույթի արդյունքներին: Տեղեկացվել է, որ մրցույթին ներկայացված նախագծերից հավանության են արժանացել 10-ը: Տարբեր գերատեսչություններից առաջարկություններ են ստացվել դրանցից 4-ը կիրառել կոնկրետ ոլորտներում: Վարչապետը հանձնարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը՝ քննարկել հավանության արժանացած նախագծերը՝ դրանց առևտրայնացման ուղղությամբ աշխատանքներ իրականացնելու համար:
-
14.06.2013|
17:38
Մտավորականություն չկա: Սա անկախությունից ի վեր հասարակության մտավորական շերտի մասին ամենաշատ հնչած գնահատականն է թերևս: «Այսօրը և մտավորականությունը» խորագրի շրջանակներում քննարկմանը մի քանի հարցադրումներ հնչեցին, որոնց մեջ կարելի է առանձնացնել մեկը` ո՞րն է մտավորականության դերը հասարակության մեջ, և արդյո՞ք մտավորականությունը կատարում է այդ դերը:
-
14.06.2013|
11:30
«Իրատես de facto»-ի ընթերցողների ուշադրությանը ներկայացվող այս հակիրճ խոսքս պայմանավորված է թերթի այս տարվա թիվ 28-31 համարներում հրապարակած մատենախոսությանս` պատասխանի իրավունքով, թերթի թիվ 38-39 համարներում հանդես եկած Աշոտ Փիլիպոսյանի «Եղիր գիտունին գերի, մի՛ եղիր անգետին սիրելի…» հոդվածին արձագանքելու հանգամանքով:
-
12.06.2013|
11:28
Առաջին կին տիեզերագնաց Վալենտինա Տերեշկովան շուրջ 30 տարի թաքցրել է «Վոստոկ-բ» տիեզերանավով 1963թ. հունիսի 16-ին դեպի աստղերը իր կատարած եռօրյա արշավի մանրամասները, որոնք կարող էին ավարտվել անհաջողությամբ և հնարավոր էր, որ տիեզերանավը այլևս երբեք չվերադառնար Երկիր:
-
08.06.2013|
13:46
Օգոստոսի 19-23-ին Բյուրականի աստղադիտարանում (ԲԱ) տեղի կունենա Չորրորդ բյուրականյան ամառային դպրոցը Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) ուսանողների համար և Միջազգային աստղագիտական միության (ՄԱՄ) հոկտեմբերին կայանալիք գիտաժողովի կազմակերպող թիմի նախապատրաստական պարապմունքները:
-
07.06.2013|
12:06
Այս հրապարակման վերտառությունում վկայակոչված հայկական ժողովրդական ասացվածքով եմ ուզում սկսել ՀՀ մշակույթի նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի (այսուհետև` «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ) հրատարակած աշխատանքների, գիտահանրամատչելի ֆիլմի և ընդհանրապես բազմաբնույթ գործունեության մասին պարբերական մամուլում («Ազգ» օրաթերթ, 09. 02. 2013 թ.,«Իրատես de facto», 2013 թ., 28, 30, 31 համարներ) հաճախակի դարձած մշակույթի վաստակավոր գործիչ Արգամ Այվազյանի շարունակական քննադատող-վարկաբեկող հրապարակումների պատասխանը: Հրապարակումներ, որ պարբերաբար ուղեկցվում են նաև «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի աշխատակիցներին ուղղված անհարկի, հաճախ նաև վիրավորական արտահայտություններով։
-
07.06.2013|
11:30
Վերջերս գործնական այցով Հայաստան էր եկել Ֆրանսիայի Լորանի համալսարանի պրոֆեսոր Պետրոս Ջուլհակյանը:
Մի քանի նախադասությամբ ներկայացնելով պրոֆեսորին` ասենք, որ նա ծնվել է Լիբանանում, դպրոցն ավարտելուց հետո գնացել է Ֆրանսիա, սկզբնական շրջանում աշխատանքն ու ուսումը համալսարանում համատեղելով` տարիների նպատակասլաց ու քրտնաջան աշխատանքի շնորհիվ այժմ տեսական ֆիզիկայի բնագավառում գիտական լուրջ արդյունքների է հասել:
-
02.06.2013|
16:02
Էլեկտրոնային մանրադիտակի և համակարգչային շերտագրման միջոցով ուսումնասիրելով Եգիպտոսի Ալ Գիզա քաղաքի մերձակայքում հայտնաբերված հնությունները` բրիտանացի գիտնականները պարզել են, որ վզնոցներն ու թևնոցներն ունեն ոչ երկրային ծագում և պատրաստված են տիեզերական մարմինների բեկորներից: