«Չնայած Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին և չի վճարում անդամավճարները, երկիրը դեռևս մնում է կազմակերպության լիիրավ անդամ։ Երևանին չենք թողնում մեր համագործակցությունից դուրս՝ գործընկերների համար պահպանելով միավորման շրջանակում մշակվող բոլոր որոշումներին միանալու հնարավորությունը, ինչը, ի վերջո, լիովին կհամապատասխաներ նրանց շահերին։ Ցավոք, հայկական կողմից ընդառաջ քայլեր չենք տեսնում»,- ասել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։               
 

Հայաստանում քանի՞սը գիտի` ո՞վ է սբ. Վալենտինը

Հայաստանում քանի՞սը գիտի` ո՞վ է սբ. Վալենտինը
14.02.2014 | 15:39

Տարվա ամենասպասվող տոներից մեկը` սիրահար զույգերի համար, սուրբ Վալենտինի օրն է: Հայաստանում այդ տոնը մեծ խանդավառությամբ նշում են հատկապես նրանք, ովքեր նույնիսկ գաղափար չունեն` ո՞վ է Վալենտինը, որտեղի՞ց և ի՞նչ ճանապարհով է Հայաստան «մուտք գործել» և վերջապես` ի՞նչ խորհուրդ ունի:

Սբ. Վալենտինի տոնը սկսել են նշել Եվրոպայում XIII դարից: Այնուհետև այն տարածվել է գրեթե ողջ աշխարհում:
Տարբեր լեգենդներ կան հյուսված սբ. Վալենտինի շուրջ. Նրանցից մեկն էլ հետևյալն է: III դարում Հռոմեական կայսրության Թերնի քաղաքում ապրել է Վալենտին անունով մի հոգևորական, ով իր գործունեությունը ծավալել է միայն եկեղեցու շրջանակում` զբաղվելով գիտական ուսումնասիրություններով և բժշկությամբ: Այդ ժամանակ Կլավդիոս II կայսրը արշավում էր քրիստոնյաների դեմ: Նա իր զինվորներին թույլ չէր տալիս ամուսնանալ: Իսկ Վալենտինը գաղտնի օգնում էր այդ զինվորներին և ամուսնացնում նրանց իրենց սիրեցյալների հետ:
Մի անգամ նրա մոտ են բերում հռոմեացի բանտատիրոջ աղջկան: Աղջիկը կույր էր, և Վալենտինը հրաշքով բուժում է նրան: Դրանից հետո, իմանալով նրա կազմակերպած գաղտնի ամուսնությունների մասին, նրան բանտարկում են: Վալենտինի խնդրանքով բանտապետը թուղթ ու գրիչ է տալիս մահապատժի դատապարտված հոգևորականին, և նա երկտող է գրում կույր աղջկան, ում արդեն վաղուց սիրում էր, իսկ ներքևում ստորագրում է. «Քո Վալենտին»: Նույն օրը` 269 թ. փետրվարի 14-ին, Վալենտինին մահապատժի են ենթարկում: Սակայն այդ օրը նաև համընկնում էր սիրո աստվածուհու` Յունոնայի պատվին կատարվող տոնակատարության հետ:
Այդ օրվանից ամեն տարի հիշում են սուրբ Վալենտինին և բոլոր սիրահարների համար տոնախմբություն անցկացնում, թեև շատերն անտեղյակ են Հայաստանում սիրահարների հովանավոր Սուրբ Սարգսի մասին և հաճախ սբ. Վալենտինի տոնը նույնացնում են սբ. Սարգսի տոնի հետ` չիմանալով, որ այն որևէ կապ չունի սուրբ Վալենտինի օրվա հետ:


Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 60679

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ