Եվրոպայի ներկայացուցիչները կմասնակցեն ՈՒկրաինայում պատերազմի կարգավորման շուրջ բանակցությունների հաջորդ փուլին՝ նոյեմբերի 12-ին Կրեմլում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ ՈՒիթքոֆը։ Պուտինն իր հերթին զգուշացրել է, որ խաղաղության համաձայնագրի կնքումից հետո ՈՒկրաինայում արևմտյան զորքերի տեղակայումը կարող է հանգեցնել ռազմական գործողությունների վերսկսմանը։               
 

Այն, ինչ չի հաջողվել թշնամուն, արվում է այս իշխանությունների ձեռամբ

Այն, ինչ չի հաջողվել թշնամուն, արվում է այս իշխանությունների ձեռամբ
26.12.2025 | 11:35

Գործընկեր Պետրոս Մեղրյանի հետ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում այցելեցինք «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանին:

Հրամանատարը վճռական է տրամադրված: Այսպիսի կամք և ոգի ունեցող մարդուն անհնար է ընկճելը:

Աշոտ Մինասյանը թե՛ որպես արցախյան պատերազմի լեգենդ, թե՛ որպես մտավորական, բացառիկ կերպար է: Ժամերով զրուցելուց հետո դժվարությամբ ես կարողանում նրան հրաժեշտ տալ:

Մինասյանը պատերազմի ժամանակ մշտապես օրինակ է ծառայել բոլորին՝ իր ընտանիքի հետ առաջինը նետվելով մարտի դաշտ: Մարտական գործողությունների ընթացքում էլ, ցավոք, կորցրել է երկու եղբայրներին:

Հրամանատարն ունի առողջական լուրջ խնդիրներ, և կալանավորումը անհամատեղելի է այդպիսի խնդիրների պարագայում:

Ցավով եմ արձանագրում, որ այն, ինչ չի հաջողվել թշնամուն, արվում է այս իշխանությունների ձեռամբ:

Այսպիսի վարքագիծը ոչ միայն բարոյական առումով է անթույլատրելի, այլև իրավական աբսուրդ է:

Վճռաբեկ դատարանը, Աշոտ Մինասյանի բողոքը թողնելով առանց քննության, փաստացի փակել է նրա պաշտպանական բոլոր հնարավորությունները, ինչի հետևանքով հրամանատարը 1 տարի 10 ամսով ազատազրկվել է:

Այսպիսի որոշումը ապօրինի է և ոչ իրավաչափ:

Վերջ պետք է դնել շինծու մեղադրանքներով մեր ամենից հայրենանվեր գործիչներին ազատազրկելու հանցավոր այս պրակտիկային:

Ամենօրյա բարձրաձայնումով և մեր համատեղ ջանքերով պետք է հասնենք նրան, որ արդարությունը, ի վերջո, հաղթանակի, և մեր ընկերները հայտնվեն ազատության մեջ:

Գառնիկ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 5421

Մեկնաբանություններ