Եվրոպայի ներկայացուցիչները կմասնակցեն ՈՒկրաինայում պատերազմի կարգավորման շուրջ բանակցությունների հաջորդ փուլին՝ նոյեմբերի 12-ին Կրեմլում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ ՈՒիթքոֆը։ Պուտինն իր հերթին զգուշացրել է, որ խաղաղության համաձայնագրի կնքումից հետո ՈՒկրաինայում արևմտյան զորքերի տեղակայումը կարող է հանգեցնել ռազմական գործողությունների վերսկսմանը։               
 

Պայմանական եղանակով շարադրված մտքեր

Պայմանական եղանակով շարադրված մտքեր
02.03.2026 | 15:12

Այս օրերին Իրանում ու նրա շուրջը ընթացողի արդյունքների ու հետեւանքների մասին պետք է խոսել ու գրել միայն պայմանական եղանակով։

Եթե Իրանում տապալվի կրոնապետությունը և իշխանության գա արևմտամետ կառավարություն, սա Արևմուտքի հետ մեր հարաբերությունների համար դրական միջավայր կստեղծի, քանի որ կվերացվեն Իրանի դեմ սահմանված պատժամիջոցները, հետևաբար և՝ այդ պատժամիջոցները մեր կողմից շրջանցելու անհրաժեշտությունը։ Արևմտամետ կառավարությունն արագորեն երկիրը կինտեգրվի տարածաշրջանային լոգիստիկ շղթաների մեջ։

Կարծում եմ, Սերասխ անունը (նույնանուն երկու բնակավայր ու երկաթուղային հանգույց կա Թուրքմենիայում և Իրանում) կհնչի ավելի հաճախ, քան TRIPP-ը։

Թուրքիայի և Ադրբեջանի շահերը սպասարկելու նպատակով ստեղծված TRIPP-ը այլևս չի ընկալվի որպես հակաիրանական կամ Իրանի շահերը շրջանցող նախագիծ, ավելին՝ Իրանը միջոց կգտնի մասնաբաժին ստանալու ամերիկյան 76%-ից կամ ընդգրկվելու ընդլայնված ձևաչափի մեջ։

Հարավային Կովկասում վերանում է Պարսից ծոցի և Սև ծովի միջև կամուրջ դառնալու վերջին խոչընդոտը, և գուցե Հայաստանին վստահվի ապահովելու այդ կամրջով անցնող տարանցիկ ուղիներից մեկը։

Եթե Իրանում տապալվի կրոնապետությունը և ձևավորվի աշխարհիկ, ազգայնական ռեժիմ, ապա Իրանը պահպանում է Թուրքիայի հետ մրցակցային հնարավորությունը, շարունակում է զգուշանալ, մտահոգվել Ադրբեջանի ուժեղացմամբ և աջակցում է Հայաստանի տարածքային ամբողջականությանը։ Եթե TRIPP-ի հետևում կանգնած ուժերը հրաժարվեն Իրանի ռազմավարական դուրսմղման մտքից, սպառնալիք չստեղծեն նրա հյուսիսային հաղորդակցությունների համար, ապա Թեհրանը կարող է զբաղեցնել չափավոր դրական դիրքորոշում։

Եթե Իրանում տապալվի կրոնապետությունը և սկսվի քաոս, ապա սա կլինի ամենառիսկային և բոլոր հարևանների համար անընդունելի սցենարը՝ անկառավարելիություն, ներքին անկայունություն, սահմանների վերահսկողության թուլացում։ Այս դեպքում TRIPP-ը կարող է սառեցվել կամ հետաձգվել, քանի որ խոշոր ենթակառուցվածքային նախագծերը պահանջում են կանխատեսելիություն։

Բոլոր դեպերում Իրանում կառավարման համակարգի փոփոխությունը չի վերացնի նրա հետաքրքրությունը Հարավային Կովկասի նկատմամբ, բայց կարող է փոխել առաջնահերթությունները։

TRIPP-ի ճակատագիրը կախված կլինի երեք փոփոխականից՝ իրանական նոր վարչախմբի բնույթը, ԱՄՆ-ի ներգրավվածության խորությունը, մեր կարողությունից, թե որքանով կհաջողենք նախագիծը ներգծել ավելի լայն տարածաշրջանային ճարտարապետության մեջ և թույլ չտալ, որ այն դառնա գործիք որևէ մեկի դեմ։

Արա ՍԱՀԱԿՅԱՆ

Մանրամասները՝ 168.am-ում

Հղումը՝ https://168.am/2026/03/01/2370435.html...

Դիտվել է՝ 3582

Մեկնաբանություններ