ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցությունների համար Մոսկվա չի մեկնում, քանի որ, ամենայն հավանականությամբ, պատրաստ չէ լուրջ երկխոսության կամ էլ չունի արևմտյան գործընկերների թույլտվությունը՝ ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը բանակցությունների նպատակով Զելենսկուն Մոսկվա հրավիրելը որակել էր որպես Ռուսաստանի կողմից բարի կամքի մեծ դրսևորում։               
 

Եթե այս պատկերը ձեր մեջ դրական էմոցիաներ է առաջացնում, ապա շնորհավորում եմ՝ դուք առողջ եք

Եթե այս պատկերը ձեր մեջ դրական էմոցիաներ է առաջացնում, ապա շնորհավորում եմ՝ դուք առողջ եք
06.10.2026 | 12:00

Արարատի պատկերը տարածելու ֆլեշմոբի շրջանակներում առաջարկում եմ հետևյալ թեստը.
Եթե այս պատկերին նայելիս դուք ջղայնություն ու դիսկոմֆորտ եք զգում և սկսում եք անկանոն դժգոհել «թալանի», «նախկինների», «վատ ռուսի» և առավել ևս՝ «վատ ղարաբաղցիների» մասին, ապա շտապ դիմե՛ք Ավանի հոգեբուժարան կամ Թբիլիսիում գտնվող Ադրբեջանի կամ Թուրքիայի դեսպանատուն՝ ներգաղթային վիզա ստանալու համար։
Իսկ եթե այս պատկերը ձեր մեջ դրական էմոցիաներ է առաջացնում, ապա շնորհավորում եմ․ դուք առողջ եք։

Արման ԱԲՈՎՅԱՆ
Դիտվել է՝ 3713

Մեկնաբանություններ