Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը հայտարարել է, որ Երևանի արտաքին քաղաքական ուղեգծի փոփոխությունը պահանջում է վերանայել հայ-ռուսական հարաբերությունների նկատմամբ մոտեցումները։ «Մեր հարաբերություններում իսկապես փոխվում է կոորդինատների համակարգը։ Մենք դրան ըմբռնումով ենք մոտենում, բայց այս ամենը պահանջում է համապատասխան վերլուծություն, քննարկում և տարբեր ոլորտներում մեր հարաբերությունների ամբողջության մեջ շտկումների կատարում»,- ասել է Կոպիրկինը։               
 

Իմ ասելիքը կնոջ մասին չէ, այլ՝ տղամարդու

Իմ ասելիքը կնոջ մասին չէ, այլ՝ տղամարդու
09.11.2026 | 12:11

Իհարկե տնօրենների, ուսուցիչների վարքագծի մասով շատ մտահոգիչ բաներ կան, ու կոնկրետ դեպքը գուցե իրականների մեջ ամենաանմեղը կթվա, բայց իմ ասելիքը կնոջ մասին չէ, այլ տղամարդու։
Մեզ դաստիարակել են հայ տղամարդու կերպար, որը ասպետական ոգի պետք է ունենա։ Ընտանիքը, տո անգամ տղամարդ-կին հարաբերությունները մենք ընկալել ենք որպես անձեռնմխելի, ու խիստ անձնական։ Թե դու քո կնոջ, քո ընկերուհու, քո սիրուհու հետ ինչ ես արել, դա տաբու էր մեզ համար դրսում պատմել, էլ չեմ ասում` նկարել, տարածել։
Կյանքի դասերը շատ փոքր տարիքում մենք սկսել ենք առնել մեր բակի մեծերից` զրուցարաններում (բեսեդկա), որտեղ մեզ` բակի կրտսերներիս պատմում էին, թե ինչն է տղու համար, ու ինչը տղու համար չի։
Հիշում եմ Բեկին (Աստված հոգին լուսավորի), որ մեզ իսկական տղամարդ-ասպետի դասեր էր տալիս։ Հետո մենք` մեր փոքրերին, բայց մի բան այն չգնաց, երբ մարդկանց սկսեցին համոզել, որ «ինչ ուզում ես արա, դա քո կյանքն է, դու ոչ մեկի առաջ պատասխանատու չես», ու սկսվեց կնոջ, աղջկա հաշվին ինքնահաստատվելը, շանտաժը, շատաժով ամենապիղծ բաներ անելը։
Դուք գտել եք կնոջ դատափետելու (քավ լիցի, արեք ոնց գտնում եք ճիշտ), իսկ ես տեսնում եմ տղամարդու, ով ուրացել է տղամարդկայինը: Եթե ամուսինը կնոջն առաջարկել/համոզել է անել մի բան, էստեղ ո՞վ է ավելի մեղավոր։
Ես ավելի մտահոգ եմ տղամարդու տեսակի վատասերման համար, որովհետև հենց այդտեղից է սկսվում կնոջ պատկառանքը իր տղամարդու նկատմամբ։
Դուք տեսնում եք մի կին, որը խախտել է հանրային դաշինքի նորմերը, իսկ ես տեսնում եմ առաջին հերթին տղամարդկային տեսակի վատասերումը, որը ինքնաբերաբար պիտի ազդի նաև կանանց արժեքային համակարգի վրա, ու մեղավոր փնտրելիս պետք է լինել արդար, որովհետև սա ո՛չ թե քաղաքական բոնուս ստանալու, այլ արժեքների վատասերման մասին է:

Արա Լ․ ՊՈՂՈՍՅԱՆ
Դիտվել է՝ 351

Մեկնաբանություններ