-
07.02.2025|
17:19
Աշխարհաքաղաքականության ոլորտում որոշումներ կայացնելիս կամ էլ ուրիշների կայացրած որոշումները և նրանց համապատասխան գործողությունները գնահատելիս՝ պետք է առաջնորդվել շահ vs կորուստ կամ օգուտ vs վնաս տեսակի առկա ու սպասվելիք բալանսներով և խուսափել իներցիոն տեսակի արդեն անհիմն դարձած նկատառումներից։
-
07.02.2025|
16:17
Վերջին օրերին Խրիմյան Հայրիկին ծաղրող Փաշինյանը իր մեկշաբաթյա այցը ԱՄՆ ամփոփում է դատարկությամբ։ Մեկ շաբաթվա ընթացքում որոշում կայացնող որևէ լուրջ պաշտոնյայի հետ բովանդակային հանդիպում այդպես էլ տեղի չունեցավ։ Եվ միայն փոխնախագահ Վենսի հետ մի քանի րոպեանոց պրոտոկոլային հանդիպում, որից նրան լուսանկար էր պետք՝ դեմքին ինքնագոհ ժպիտով: Շուտով Հ1-ի, իշխանական ու իշխանամերձ լրատվականների և քարոզիչների կողմից այն կորակվի որպես «պատմական հանդիպում»։
-
07.02.2025|
15:58
Փետրվարի 6-ին «Կինոմոսկվա»-ում տեղի ունեցավ «Բարի օր 2» ֆիլմի պրեմիերան։ Հենդոն վերադարձել է, բայց այս անգամ ավելի մեծ փորձությունների առաջ է կանգնած. նա երազանք է պահում, որ մարդիկ իրեն միայն ճշմարտությունն ասեն, սակայն արդյունքում հայտնվում է անկանխատեսելի հետևանքների մեջ...
-
07.02.2025|
14:26
Տնային աշխատանք՝ 5, 7, թե 10 միլիոն բոլոր հայերին. գնացեք ու ամենքդ ձեզ համար մտածեք, թե ինչու տարածքով, ճակատագրով, հարևանների որակով Հայաստանին համադրելի մի երկրի առաջնորդին աշխարհի համար 1 կայսրության առաջնորդն այսպիսի ջերմ ընդունելության է արժանացնում...
-
07.02.2025|
14:25
Իշխանության ուզուրպացման հետ կապված բազմաթիվ տերմիններ իրենց նախնական իմաստով ամենևին էլ այնքան սարսափելի չեն եղել, որքան հնչում են այսօր: Օրինակ, դիկտատոր կոչումը հռոմեացիները հանրապետության ժամանակաշրջանում տալիս էին կոնսուլի կողմից ընտրված և արտակարգ լիազորություններով օժտված պաշտոնյային՝ 6 ամիս ժամկետով: Դեսպոտ էր կոչվում Բյուզանդիայում միապետի ժառանգորդը: Իսկ սատրապը, որով այսօր որակում են բռնակալ ղեկավարին, պարսիկների մոտ ծայրագավառի կուսակալն էր:
-
07.02.2025|
14:11
ԱՄՆ-ի նորընտիր նախագահը ամեն օր ցնցում է աշխարհը՝ օր-օրի զարմացնելով իր սենսացիոն որոշումներով: Հիշում եք՝ ոչ վաղ անցյալում ՀՀ իշխանությունները ինչպես ստորագրեցին Հռոմի ստատուտը և միացան Միջազգային քրեական դատարանին, որի որոշումները Ադրբեջանը պարզապես նետում էր աղբարկղը...
-
07.02.2025|
13:24
Նոր Հայաստանի տարբեր տրամաչափի պաշտոնյաներն, օգտագործելով յուրաքանչյուր առիթ, բնակչությանը Գազելներն են հիշեցնում և սպառնում վերադառնալ «Գազելների ժամանակաշրջան»:
-
07.02.2025|
12:23
Հայաստանի հետ «խաղաղ» բանակցություններ վարող Ադրբեջանում ընթացող «դատավարության» ժամանակ, գործով դատախազի շուրթերով, հիմնական սլաքն ուղղվել է Հայաստանին, իսկ բուն գործով անձինք, մեծ առումով, ներկայացվում են որպես իրագործողներ:
-
07.02.2025|
11:23
ՈՒրեմն, Հայաստանում Գերմանիայի դեսպանության (German Embassy Yerevan) կամ դեսպան Կլաուդիա Բուշի մասին իմ յուրաքանչյուր հոդվածից կամ գրառումից հետո, ֆեյսբուքով ինձ ընկերության հայտ է ուղարկում «Կլաուդիա Ավետիսյան» անվանմամբ ֆեյք էջը: Ամեն անգամ ես հայտը մերժում եմ, ինքն ուղարկում է, ես մերժում եմ, ինքն ուղարկում է և այսպես շարունակ:
-
07.02.2025|
10:18
Ըստ պաշտոնական տվյալների՝ Հայաստանի խոշորագույն հարկատուների ցանկը գլխավորում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը։ Վերջին շրջանում դրա շուրջ տարօրինակ զարգացումներ են, որոնց, եթե անկեղծ լինեմ, խորքային չեմ հետեևել, բայց կան անհանգստացնող մի քանի հանգամանքներ, որոնց մասին ցանկանում եմ խոսել։