ԱՄՆ գլխավոր դատախազը հրապարակել է հայտնի ֆինանսիստ Ջեֆրի Էփշտեյնի դեմ գործով հիշատակված ավելի քան 300 նշանավոր գործիչների անունները։ Ցուցակում ընդգրկված են նախկին նախագահներ Բիլ Քլինթոնը, Բարաք Օբաման և Ջո Բայդենը, նախկին փոխնախագահ Քամալա Հարիսը և պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, Մեծ Բրիտանիայի արքայազն Հարրին, բազմամիլիարդատերեր Բիլ Գեյթսը և Մարկ Ցուկերբերգը, երաժիշտներ Բոնոն և Բիյոնսեն, կինոռեժիսոր Վուդի Ալենը։               
 

Նենգադավների վերջի սկիզբը

Նենգադավների վերջի սկիզբը
06.06.2025 | 11:42

«Նիկոլն արդեն տեղով սպառնալիք է էս ազգին։ Ազգակործան է․․․ կեսն է կործանել, մյուս կեսն էլ կկործանի, կվերջանա, ինչ է եղել։ Այո, ես նրան համարում եմ ավելի մեծ չարիք, քան Թուրքիայից և Ադրբեջանից եկող վտանգը»։

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյան

Ասելիքիս մեջ հնարավորինս սեղմ եմ լինելու։

Ինչու՞ է ազգադավն ու հայրենավաճառը խևոտվել ու թիրախավորել Հայ Առաքելական Եկեղեցին։

Այսպես ասելով՝ ես նկատի ունեմ Նիկոլն ու նիկոլիզմը։

Շատ պարզ պատճառով։ Վայրահաչով կրավորական կեցվածք պարտադրելով քաղաքական կառույցներին ու հարկադիր անգործության մղելով նրանց, ոտնատակ տալով երկրի պատմությունն ու խեղկատակության մակարդակով վերաշարադրելով այն (մասնավորապես տես Արցախը հանձնելու մանիպուլյատիվ արդարացումները)՝ փորձում է 2018-ով սկսված ու պարբերական սրացումների հողի վրա կազմաքանդել մեր ազգային դիմադրողականության հերթական հենասյունը՝ Հայ Առաքելական Եկեղեցին Գարեգին Երկրորդ Վեհափառ Հայրապետով։

Որն է այս սրացման պատճա՞ռը։

Շվեյցարիայում կայացած եկեղեցիների համաշխարհային խորհրդում Կաթողիկոսի ունեցած ելույթը, որտեղ Վեհափառը բարձրացրել է՝

ա) Արցախի մշակութային ժառանգության պահպանության,

բ) գերիների, պատանդառված հայերի վերադարձի,

գ) հայրենի բնօրրան արցախահայության միջազգայնորեն պաշտպանված վերադարձի իրավունքի,

դ) Ադրբեջան, ըստ էության, հանցագործ պետությանը պատժելու հարցերը՝ հիմնախնդիրներ, որոնք երկրում օրինական իշխանություն ունենալու դեպքում պետք է լինեին պետության թիվ մեկ առաջնահերթությունը։

Ժողովրդի, պետության, հայրենիքի կործանման ծրագրերին Հայ Ազգային Եկեղեցու զորավոր ուժով դիմադարձի կանգնած Ամենայն Հայոց Հայրապետը դարձել է Հայրենադավների կոկորդին դեմ առած ոսկոր, և սա, կասկած չկա, դառնալու է նենգադավների վերջի սկիզբը։

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 37839

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ