«Հայաստանի ղեկավարությունը պետք է գիտակցի, որ պանիրը եվրոպական մկան թակարդում անվճար չի լինելու»,- իր թելեգրամ-ալիքում գրել է ՌԴ Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին: Պատգամավորի կարծիքով՝ առևտրային արտոնությունները Հայաստանի տարածքում հակառուսական հենակետ ստեղծելու վճարն են։                
 

«Բարենորոգման» անվան տակ՝ նոր կոպտագույն խախտումներ

«Բարենորոգման» անվան տակ՝ նոր կոպտագույն խախտումներ
05.02.2026 | 15:16

Եկեղեցու «բարենորոգման» մեկնարկն ուրվագծվեց և նշանավորվեց նոր կոպտագույն խախտումների համալրմամբ, մասնավորապես՝ զինված ուժերում հոգևոր ծառայությունը, ըստ էության, լուծարելու (արդեն խոսվում է նաև բուժհաստատություններում նույն կերպ վարվելու մտադրության մասին), բացահայտ հակաեկեղեցական մի շարք հապճեպ մշակված օրինագծեր շրջանառության մեջ դնելու, Հայ Եկեղեցու ինքնավարությունը իշխանական լծակների գործադրմամբ ազգային և միջազգային չափանիշներին բացահայտ խորթ հնարքներով խաթարելու և նմանաբնույթ այլ քայլերով։

Իբրև հետգրություն, մեջբերենք ադրբեջանական մամուլում տարածված խիստ բնութագրիչ թեզը. «Երկիրը իսկական ազգային պետության վերածելու համար, որը կդառնա համաշխարհային հայության կենտրոն, ՊԵՏՔ Է ՎԵՐԱՑՆԵԼ ԷՋՄԻԱԾՆԻ ԱՄԵՆԱԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ։ ԻՀԱՐԿԵ, ՉԱՐԻՔՆ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ՀԱՂԹԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԿԼԻՆԵՐ ՄԱՔՐԵԼ ԱՌԱՍՊԵԼԱՑՎԱԾ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՄԻ ՀՍԿԱՅԱԿԱՆ ՇԵՐՏ ԵՎ ԹԱՓ ՏԱԼ ԱՅՍՕՐՎԱ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍԱԿԱՆ ԲԱՐՁԻԿԸ»:

Գևորգ Դանիելյան

Դիտվել է՝ 4404

Մեկնաբանություններ