ՀԱՊԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիկտոր Վասիլևը հայտարարել է, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը Հայաստանի հետագա անդամակցության հարցը մանրակրկիտ քննարկվելու է կառույցի ղեկավարության կողմից։ «Նրանք պետք է որոշում կայացնեն՝ մնո՞ւմ են կազմակերպությունում, թե՞ նախապատվությունը տալիս են այլ սցենարի: Նրանք պետք է մեզ տեղյակ պահեն այդ մասին»,- ասել է Վասիլևը։               
 

Որոշել է ինքը պայթեցնել հետընտրական իրավիճակը

Որոշել է ինքը պայթեցնել հետընտրական իրավիճակը
12.06.2026 | 13:10

Տեսնելով, որ ընդդիմությունը սուսուփուս վերահաշվարկի վրա է «լռվել»՝ նիկոլը որոշել է ինքը պայթեցնել հետընտրական իրավիճակը, ավելացնել լարվածությունը, անել գռեհիկ ու ապուշ հայտարարություններ (ընդդիմությանը բացառապես ընտրակաշառքով են ձայն տվել և այլն):

Այսինքն, «փորը չի տանում», դեռ միջի ամբողջ մաղձը դուրս չի տվել: Ինչո՞ւ:

Գիտի, որ իրականում պարտվել է, կատաղած է, որ նույնիսկ կեղծված, նկարված «տվյալներով» 49 տոկոսանոց է:

Կամ էլ, էն ընդդիմադիր աշխատելու վախտերը հիշելով, որոշել է ընդդիմության գործն էլ ինքն անել:

Արմեն ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 1612

Մեկնաբանություններ