«Հայաստանի ներկայիս իշխանությունները մոռանում են, թե կոնկրետ որտեղ են գտնվում։ Տարածաշրջանի պատմությունը ցույց է տալիս, որ, առանց Ռուսաստանի հավասարակշռող դերի, Հայաստանը կարող են արագորեն ազդեցության գոտիների բաժանել նրանք, ովքեր դարերով սպասել են այդ պահին։ Իդեալական աշխարհաքաղաքական ավար»,- РИА Новости-ի հետ զրույցում ասել է հանրաճանաչ լրագրող Դմիտրի Կիսելյովը։               
 

«Հիմարություն՝ հանուն հիմարության» ծրագիրը

«Հիմարություն՝ հանուն հիմարության» ծրագիրը
05.11.2026 | 17:05


Կարծում եմ՝ երբ Ալիևը պնդում է ՀՀ Սահմանադրության փոփոխության հարցում, նա խորամանկում է՝ իր նպատակը ամենևին էլ Սահմանադրության փոփոխությունը չէ։ Այս փոփոխությունն ուղղակի անիմաստ հիմարություն է, որովհետեւ ցանկացած հաջորդ իշխանություն հետ կփոխի Սահմանադրությունը, ու դրանով ամեն ինչ կվերադառնա ելման կետ։

ԱՄՆ-ը Ճապոնիային ու Գերմանիային Սահմանադրություններ պարտադրեց և արդեն 70 տարի իր զորքերը պահում է այս երկրներում՝ որպես Սահմանադրության երաշխավոր։ Ու Ալիևը իր փորձից էլ շատ լավ գիտի, որ քաղաքական իրողությունները սահմանվում են ոչ թե ինչ-որ փաստաթղթերով, այլ նրանով, թե որտեղ է կանգնած քո զինվորը։

Սահմանադրության փոփոխությունը դրված է որպես նախապայման մեկ այլ հիմարության՝ Խաղաղության համաձայնագրի ստորագրման համար։ Իրականում բոլորն էլ հասկանում են, որ այս համաձայնագիրը մի գրամ խաղաղություն էլ չի ապահովում, Ադրբեջանը այն կարող է խախտել ամեն պահի։ Խաղաղության համաձայնագիրը Նիկոլին պետք էր որպես քարոզչական գործիք նախընտրական շրջանում, հիմա արդեն այն անիմաստ է՝ անգամ ԹՐԻՓՓ-ը ԱԺ-ում քվեարկվեց առանց այս համաձայնագրի։

Այսպիսով, մի հիմարությունը դրված է որպես նախապայման մյուս հիմարության համար։ Ի դեպ, եթե Ալիևը իսկապես ցանկանար Սահմանադրության փոփոխություն, ապա նա դրա մասին ամեն օր չէր աղմկի, այլ ուղղակի կասեր Նիկոլի ականջին, ինչպես արեց Արցախը գրավելուց, այնտեղ ցեաղասպանություն իրականացնելուց, Վարդենիս ու Ջերմուկ մտնելուց։ Ալիևն էլ շատ լավ գիտի, որ աղմուկ բացարձակ պետք չէ, պետք է Նիկոլին առաջադրանք տալ, ու նա իր ստերով, իր տարոնչախոյաններով, իր քննչականով ու դատարաններով հանգիստ կկարողանա փոխել Սահմանադրությունը։

Սակայն Ալիևն ընտրել է «հիմարություն՝ հանուն հիմարության» ճանապարհը լրիվ ուրիշ նպատակով․ նա Նիկոլին հանձնարարել է Հայաստանում հրահրել քաղաքացիական պատերազմ, որի դեպքում ինքը հաջողությամբ կիրականացնի իր սեփական «սահմանազատումը»՝ ադրբեջանական զորքը Հայաստանի տարածքում կկանգնեցնի այնտեղ, որտեղ ինքն է ցանկանում։ Մինչ Ալիևը ամենօրյա ռեժիմով խոսում է Հայաստանի Սահմանադրության մասին, Նիկոլն աշխատում է համատեղ ծրագրի երկու այլ վեկտորներով՝ մի կողմից փորձում է դանակը հասցնել ընդդիմության ոսկորին՝ նրանց ստիպելով վերջապես հանդես գալ, մյուս կողմից՝ բզբզում է ռուսական ուղղությամբ, որպեսզի հնարավոր քաղաքացիական պատերազմի պատասխանատվությունը բարդի Մոսկվայի վրա։

Աղասի Ենոքյան

Դիտվել է՝ 467

Մեկնաբանություններ