ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Ե՛վ տականք, և՛ սրիկա

Ե՛վ տականք, և՛ սրիկա
15.11.2026 | 11:11

Մի ակնոցավոր օձ Ֆեյսբուքում հայտարարել է, որ լինել ռուսամետ նշանակում է լինել տականք և սրիկա։
Հրապարակավ հայտարարում եմ, որ ես ռուսամետ եմ։
Առաջարկում եմ ուսումնասիրել երկուսիս կյանքն ու գործունեությունը։
Մնում է պարզել, թե մեզնից ո՛վ է տականք և սրիկա, մանավանդ որ չի բացառվում ռուսատյացի՝ թրքամետ լինելը...

Լևոն ՋԱՎԱԽՅԱՆ
Դիտվել է՝ 3632

Մեկնաբանություններ