ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Տպավորությունն է ստեղծվում, որ Զելենսկին իր շատ կասկածելի փրկությունը տեսնում է Ուկրաինայի վերացման մեջ, երբ իրենից պատասխան պահանջող որևէ մեկը այլևս չի լինի

Տպավորությունն է ստեղծվում, որ Զելենսկին իր շատ կասկածելի փրկությունը տեսնում է Ուկրաինայի վերացման մեջ, երբ իրենից պատասխան պահանջող որևէ մեկը այլևս չի լինի
25.11.2026 | 17:19

Քանի գնում, այն տպավորությունն է ստեղծվում, որ Զելենսկին իր շատ կասկածելի փրկությունը տեսնում է Ուկրաինայի վերացման մեջ, երբ իրենից պատասխան պահանջող որևէ մեկը այլևս չի լինի։

Հակառակ դեպքում, ո՞րը կարող էր լինել դեպի կործանում տանող նրա քաղաքականությունը։

Կամ՝ գուցե ինքը պարզապես սխալվում է։

Կամ էլ, հնարավոր է, որ ինքը այլևս ոչ մի բան չի որոշում, այլ միայն կատարում է հրահանգներ։

Մի բան պարզ է, որ Ուկրաինայում էներգիայի արտադրությունը, արդյունաբերությունը և գյուղատնտեսությունը իրենց կոլապսին շատ մոտ են։

Հիրավի, աշխարհում ամեն ինչ որոշվում է ամենաբարձր մակարդակի գոյաբանական պայքարով՝ առանց որևէ տեսակի էմոցիոնալ բնույթի նկատառումների։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 859

Մեկնաբանություններ