ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողների հետ զրույցի ընթացքում հայտարարել է, որ որևէ մտահոգություն չունի, թե Ռուսաստանը կարող է հարձակվել ՆԱՏՕ-ի երկրների վրա։ Միացյալ Նահանգների նախագահի խոսքով՝ Ռուսաստանը «իրեն լավ է պահում, հատկապես Հորմուզի նեղուցին վերաբերող հարցերում»։               
 

Լևոն Անանյանի հոգեհանգիստը տեղի կունենա վաղը

Լևոն Անանյանի հոգեհանգիստը տեղի կունենա վաղը
03.09.2013 | 22:23

ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, Հայաստանի գրողների միության նախագահ Լևոն Անանյանի հոգեհանգիստը տեղի կունենա սեպտեմբերի 4-ին, ժամը 18:00-ից, Նոր Նորքի Սբ Սարգիս եկեղեցում (Նոր Նորքի 5-րդ զ.): Վերջին հրաժեշտը՝ սեպտեմբերի 5-ին, ժամը 12:00-14:00, Հայաստանի գրողների միությունում: Հուղարկավորությունը՝ ժամը 14:00-ին, Երևանի քաղաքային պանթեոնում:
Լևոն Անանյանի մահվան կապակցությամբ ստեղծված կառավարական հանձնաժողովը գլխավորում է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Անվանի մտավորականը կյանքից հեռացել է սեպտեմբերի 2-ին, կյանքի 67-րդ տարում:

Դիտվել է՝ 2409

Մեկնաբանություններ