ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

«Դալալ» հասկացողությունը պետք է վերանա մեր միջից»

«Դալալ» հասկացողությունը պետք է վերանա մեր միջից»
19.02.2014 | 16:36

Ավտոներկրողների միության նախագահ Տիգրան ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆՆ այսօր հրավիրված մամուլի ասուլիսում հանդես եկավ նոր նախաձեռնությամբ` կառավարությանից խնդրելով որոշակի կարգավիճակ տալ իրենց, որպեսզի կարողանան առանց խոչընդոտների ավտոմեքենաներ ներկրել: Հայաստանի ավտոներկրողների միությունը ցանկանում է մտնել հարկային դաշտ, քանի որ 23 տարի շարունակ հարկային դաշտից դուրս է գործել: «Մենք ավտոներկրողներ ենք, «դալալ» հասկացողությունը պետք է վերանա մեր միջից: Քանի որ մենք հարկային դաշտում ձևավորված չենք, ստիպված ենք ընդամենը մեկ ավտոմեքենա բերել: Խնդրում ենք օրենք սահմանել, միասին քննարկենք նախագիծը»,-ասաց Տիգրան Հովհաննիսյանը, հավելելով, որ պատրաստ են վճարել պետական հարկերը, միայն թե համապատասխան լիցենզիա ունենան. «Ոնց որ գող լինենք, չենք կարողանում երկուսից ավելի ավտոմեքենա ներկրել: Մենք արդեն հոգնել ենք լինել հարկային դաշտից դուրս: ՈՒզում ենք հարկային դաշտ մտնել, նշանակություն չունի` դա կլինի լիցենզավորմա՞ն, թե՞ տարեկան վճարի տեսքով»,-ասաց միության նախագահը, դժգոհելով, թե իրենց աչքաթող են արել:
Ավտոներկրողների միության նախագահը բացատրեց, որ եթե կարողանան տասնյակ մեքենաներ ներկրել, տարեկան շուրջ 10 մլն դոլար հարկ կվճարեն պետբյուջե: Պարոն Հովհաննիսյանի խոսքով` այն պայմաններում, որոնցում հիմա իրենք են աշխատում, տարեկան կարողանում են միայն մեկ մեքենա ներկրել. «Երկրորդ մեքենայի համար պարտավոր ենք վճարել ավելացված արժեքի հարկ` մեքենայի արժեքի 20 տոկոսի չափով, ինչը զգալի վնաս է հասցնում ավտոներկրողներիս»,-ասաց նա:


Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 49648

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ