Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը մնում է Հայաստանի հիմնական տնտեսական գործընկերը և կողմնակից է կառուցողական կապերի պահպանմանը։ «Մոսկվան միշտ հանդես է գալիս Երևանի հետ բարեկամական և փոխշահավետ հարաբերությունների զարգացման օգտին։ Դա բխում է Ռուսաստանի Դաշնության և հայ ժողովրդի բուն շահերից»,- ասել է ՌԴ նախագահը։               
 

Սերժ Սարգսյանի ցավակցական հեռագիրը Մանվել Գրիգորյանի մահվան կապակցությամբ

Սերժ Սարգսյանի ցավակցական հեռագիրը Մանվել Գրիգորյանի մահվան կապակցությամբ
19.11.2020 | 23:11

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Գրիգորյանների ընտանիքին՝ ԵԿՄ նախկին նախագահ, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի մահվան կապակցությամբ.

«Խոր ցավով տեղեկացա ԵԿՄ նախկին նախագահ, Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի մահվան մասին, ում անունը, ինչպես իմ բազմաթիվ մարտական ընկերների անունները, անխզելիորեն կապված է Արցախյան ազատամարտի հերոսական բազում դրվագների, Արցախի սուրբ հողի ազատագրման եւ պաշտպանության հետ:

Մեր ազատագրական պայքարի երախտավորներից մեկի՝ Մանվել Գրիգորյանի նկատմամբ վերջին երկուսուկես տարիներին գործող իշխանությունների անմարդկային եւ զազրելի վերաբերմունքը, անբարո միջոցներով հետեւողական, նպատակադրված վարկաբեկումը, ցավոք, անհետեւանք չեղավ նրա առողջության համար: Արցախի հերոսը կյանքից հեռացավ՝ տեսնելով նաեւ իր գործուն մասնակցությամբ ազատագրված հողերը թշնամուն հանձնված, նորօրյա մեր բազմաթիվ հերոս տղաների նահատակությունը, որոնց համար սգում ենք բոլորս, եւ դա եւս մեծ հարված էր Մանվելի համար: Այս ծանր պահին խորին ցավակցություն եւ զորակցություն եմ հայտնում ձեզ, ձեր հարազատներին եւ մերձավորներին, Մանվել Գրիգորյանի զինակից ընկերներին»:

Դիտվել է՝ 3126

Մեկնաբանություններ