Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Միայն ՔՊ-ականը կարող էր այսպես հիմնավորել կենդանու «մահը»

Միայն ՔՊ-ականը կարող էր այսպես հիմնավորել կենդանու «մահը»
08.07.2026 | 12:18

Երևանի ավագանու ՔՊ խմբապետ Արմեն Գալջյանը բացի իրավաբան լինելուց նաև անասնաբույժ-դատաբժիշկ է։ Նա այնքան մանրակրկիտ է նկարագրել «սպանված» առյուծի «դատաբժշկական եզրակացությունը», ասես անձամբ է իրականացրել դիահերձումը։

Արմեն Գալջյանը գրում է. «Առյուծի անկման պատճառը պայմանավորված է մեծ տարիքով և ուղեկցող հիվանդություններով, կենդանու օրգան համակարգերը եղել են ախտահարված` փայծախը, լյարդը, թոքերը, սիրտը, լեղապարկում խոլեցիստիտային փոփոխություններ, առկա է ճարպակալում, որովայնի խոռոչում առկա է ազատ հեղուկ, ինչը պատճառ է դարձել, որ քնեցումից չի արթնացել»։ (Լավ է չեք գրել, թե առյուծը քովիդ է տարել):

Արեգ ՍԱՎԳՈՒԼՅԱՆ

Հ.Գ.

Միայն ՔՊ-ականը կարող էր այսպես հիմնավորել կենդանու «մահը»՝ փորձելով արդարացնել իրենց բացարձակ ապաշնորհությունը։

Դիտվել է՝ 5085

Մեկնաբանություններ