Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Ասես՝ սև անապատով շարժվող միայնակ ուղտ լինի

Ասես՝ սև անապատով շարժվող միայնակ ուղտ լինի
11.07.2026 | 23:07

Լուսինը չի թողնում քնեմ՝ կլոր, սպիտակ, հազար մոմանոց լապտերի նման՝ սև-սև երկնքում կախված։ Վարագույրը փակեմ՝ շոգ ա, բացում եմ՝ աչքերս ծակում ա սպիտակ արևի նման։ Վերևից իր արծաթե բամբասանքը թափում ա շենքերի տանիքներին, ծառերի կատարներին, արթնացնում ա քնած գույները, խռովում ա նրանց գիշերվա քունը։

Լուսինը միշտ մենակ ա՝ մեն-մենակ։ Արևը մենակ չի, երկնագույնի մեջ մենակ չեն լինում, սևի մեջ են մենակ լինում, ասես՝ սև անապատով շարժվող միայնակ ուղտ լինի։ Տարօրինակ չի, որ հենց գիշերն են մարդիկ ամենասուրը զգում իրար կողք լինելու անհրաժեշտությունը, բայց էլի մենակ են՝ ամեն մեկն իր մտքերով, ամեն մեկն իր երազն ա տեսնում։

Գիշերային մտքերը լուսնոտ մտքերն են՝ փակ աչքերով պտտվում են շուրջդ, իսկ դու՝ աչքերդ բաց, մեկ մեկին ես հետևում, մեկ մյուսին։ Ժամացույցն անխափան հաշվում ա անքնության ժամերը, մինչև դրսում սկսում ա լուսանալ։ էլ լուսին չկա, արդեն ծիտիկներն են սկսում արթնանալ։

Աչքերս բաց դիմավորում եմ լուսաբացը։

Հենրիկ Պիպոյան

Դիտվել է՝ 10439

Մեկնաբանություններ