Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Մենք կանգուն ենք մեր լեռների պես, մենք հաստատուն ենք մեր հավատի պես

Մենք կանգուն ենք մեր լեռների պես, մենք հաստատուն ենք մեր հավատի պես
23.02.2024 | 21:28
Մենք կանգուն ենք մեր լեռների պես, մենք հաստատուն ենք մեր հավատի պես։
«Հայ ազգային ճակատի» նախաձեռնությամբ այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մեկնարկեց «Ի սատարումն եկեղեցու» հավաքը։ Բազմաթիվ մեր հայրենակիցներ միացան մեզ, միասնաբար պաշտպան կանգնելով մեր հավատին, մեր ազգային արժեքներին։
Նախաձեռնությունը շարունակվելու է նաև փետրվարի 24-ին։
Ժողովրդի առջև հանդես եկա նաև հայտարարությամբ։
Դիտվել է՝ 3050

Մեկնաբանություններ