Արևմուտքը կլքի ՀՀ-ին, հենց որ նա դադարի հետաքրքիր լինել որպես գործիք ՌԴ-ի դեմ՝ ասել է ՌԴ ԱԽ փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Եվրամիությունն ու ԱՄՆ-ը բացարձակապես թքած ունեն այս երկրի քաղաքացիների բարեկեցության վրա։ Հենց որ Հայաստանը դադարի նրանց հետաքրքրել որպես գործիք Ռուսաստանի դեմ, արևմտյան ֆլյուգերներն ակնթարթորեն կհրաժարվեն իրենց բոլոր խոստումներից, ասես դրանք ընդհանրապես երբեք չեն էլ եղել»,- ընդգծել է Մեդվեդևը։               
 

Գլոբալ բախումը կարող է ունենալ լոկալ մինիատոմային բնույթ

Գլոբալ բախումը կարող է ունենալ լոկալ մինիատոմային բնույթ
02.02.2026 | 16:10

Ինչքան էլ ներկա հակամարտ կողմերի գործողությունները մեծացնեն գլոբալ բախման ռիսկերը, միևնույն է, այդ հնարավոր բախումը, ինրպիսի տեսք ու դրսևորումներ էլ այն ունենա, ատոմային լինել չի կարող, եթե, իհարկե, հնարավոր սխալ գնահատականների ու պատահականության գործոնները անտեսենք՝ ներկա վիճակը ավելի լավ հասկանալու համար։

Այս տրամաբանությամբ, ամենածայրահեղ ռիսկային իրավիճակում գլոբալ բախումը կարող է ունենալ լոկալ մինիատոմային բնույթ միայն, քանի որ դրանից ավելը ինքնասպանություն է։

Դա նշանակում է նաև, որ մինչև դրան հասնելը, կողմերը կօգտագործեն հակառակորդի համար առավել զգայուն և առավելագույն պոտենցիալ ստրատեգիական կորուստներ պարունակող այն հարվածները, որոնք միաժամանակ նաև հնարավորինս փոքր գոյաբանական ռիսկեր են պարունակում հարվածող կողմի համար։

Քանի որ պոտենցիալ կորուստներն ու ռիսկերը գնահատվում են հաշվարկային մեթոդներով, ապա այստեղ էլ կարող են լինել հնարավոր սխալներ։

Այս իմաստով առաջինը Ուկրաինան էր, անկախ դրա պլանավորման ու իրականացման ընթացքից և սխալ հաշվարկներից, իսկ երկրորդը, նույն տրամաբանությամբ, ամենից հավանականը կլինի Իրանը, եթե մինչև հնարավոր հարվածը դիվանագիտական լուծումներ չգտնվեն։

Նման ծայրահեղ ռիսկային իրավիճակներում վճռական որոշումներ կայացնելու պրոցեսը զգայուն է նաև այն բանի նկատմամբ, թե ինչպիսին է հակամարտ կողմերի ներքին ուժերի համաձայնության ու համերաշխության վիճակը։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 8204

Մեկնաբանություններ