«Ցավոք, մենք կորցրել ենք վստահությունը ԱՄՆ-ի հանդեպ՝ որպես բանակցային գործընկեր,- ասել է Իրանի ԱԳ նախարար Աբաս Արաղչին։- Եթե բանակցությունները ձախողվեն, Իրանը պատրաստ է պատերազմի, թեև հակամարտությունը, ամենայն հավանականությամբ, դուրս կգա Իրանի սահմաններից։ Պատերազմը աղետ կլինի բոլորի համար, իսկ տարածաշրջանի ամերիկյան բազաները կդառնան իրանցի զինվորականների թիրախը»։               
 

Թույլերի ամենից արժեքավոր զենքը հզորների ուժային քաղաքականությունը հասկանալն է

Թույլերի ամենից արժեքավոր զենքը հզորների ուժային քաղաքականությունը հասկանալն է
02.02.2026 | 14:39

Եթե երկրում իսկական պրոֆեսիոնալների թիվը տոկոսային առումով փոքր է լինում, բացի դրանից, եղածներն էլ իշխանական ուժի կողմից դիտվում են որպես իրենց գործին խանգարողներ, վերջում լինում է անկում։

Աշխարհում ընթացող ամեն ինչ պտտվում է մեկը մյուսի նկատմամբ առավելության հասնելու նպատակով՝ հատուկենտ դոմինանտ ուժերի միջև գոյապայքարի շուրջ։

Այս տեսանկյունից մյուս երկրները դոմինանտների համար կա՛մ ռեսուրսների աղբյուր են, կա՛մ էլ միջոց՝ մյուս ուժեղների հետ մրցակցային գոյապայքարում։

Նման գոյապայքարն էլ ունի շատ բարդ բնույթ, իսկ թույլերի ամենից արժեքավոր զենքն այդ պայմաններում հզորների ուժային քաղաքականությունը հասկանալն է՝ ելնելով սեփական շահից։

Միևնույն ժամանակ. մեծերի մրցակցային գոյապայքարի տրամաբանությունն ու դրա իրականացման ալգորիթմերն ինչ-որ չափով հասկանալու ունակ են միայն գիտելիքով հարուստ կիրթ և ուսյալ մարդիկ։

Այսինքն, թույլ երկրներում նման մարդկանց, որոնք կարող են հասկանալ իրավիճակն ու նպաստել երկրի համար կարևոր որոշումների կայացմանը, անտեսելն ու հետին պլան մղելը ուղիղ գծով հարված են պետական շահերին։

Բայց նման վիճակը լիովին արդարացված է իշխանությունը գրաված միջակությունների կողմից, որոնք իշխանական հիերարխիայի բոլոր մակարդակներում հավաքելով իրենց նմաններին, պարզապես երկարացնում են իրենց իշխանական կյանքը՝ թեկուզև պետության կայունության ու մարդկանց բարեկեցության հաշվին։

Եթե իշխանությունը չհասկացավ, որ հարստանալու ճանապարհը ոչ թե եղածը իրարից խլխլելն է, այլ մարդկանց աշխատանքի էֆեկտիվ կազմակերպումը և, մյուս կողմից էլ, աղքատությունը չի կարող բացատրվել բնական ռեսուրսների քիչ լինելով ու լրիվ բացատրելի է տոտալ տգիտությամբ, ապա այս պայմաններում բարձր պրոֆեսիոնալը ավտոմատիկորեն դառնում է իշխանության թշնամին, որից պետք է բոլոր միջոցներով ազատվել։

Իսկ առանց բնական ռեսուրսների Թայվանը, Ճապոնիան ու Հարավային Կորեան վաղուց են ապացուցել, որ առանց ռեսուրսների ու միայն մարդկանց աշխատանքի էֆեկտիվ կազմակերպումով լիովին կարելի է լինել ամենաբարձր մակարդակի մրցունակ։

Իհարկե, աղքատի բախտը միայն վերը ասվածով չի որոշվում, բայց նաև որոշակի մենթալիտետային պայմաններում շատ մեծ է այն բանի շանսը, որ իշխանությունը բաժին կհասնի ագրեսիվ տգետին, որն էլ այդ տգիտության վերից վար հոսքով կլցնի իշխանական հիերարխիայի բոլոր աստիճանները։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 170

Մեկնաբանություններ