Եթե Հայաստանը արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացման շրջանակում որոշի վերանայել Ռուսաստանի հետ հարաբերությունների դաշնակցային կարգավիճակը, ապա ստիպված կլինի հրաժարվել նաև Մոսկվայի կողմից տրամադրվող արտոնություններից` հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Միխայիլ Կալուգինը։ «Դատելով այլ երկրների փորձից՝ արևմտյան քաղաքական տեխնոլոգները ավելի լավ բան չեն մտածի, քան՝ դա անվանել անկախության գին, որը Հայաստանը պետք է վճարի»,- ասել է դիվանագետը։               
 

Օրվա իշխանության «պերճանքն ու մերկությունը»

Օրվա իշխանության «պերճանքն ու մերկությունը»
28.09.2026 | 14:42

Եթե անկեղծ ասեմ՝ էս Թաթայի համերգ-Հանրայինի թեման ինձ մեծ հաշվով չի զարմացրել (ասենք՝ խնդալու կլիներ այլ վերաբերմունք ցուցաբերելը)։ Իրականում դրան չեմ էլ ուզում անդրադառնալ։ Ասեմ ավելին՝ ես լուրջ կասկածներ ունեմ, որ դա հերթական արհեստական ու դիտավորյալ արված օպերացիա էր՝ հանրային դիսկուրս (թեկուզ լինի գանահարանք ու քամահրանք), կարևորը՝ խոսեն։

Ես մի ավելի ցինիկ դրվագի եմ ուզում անդրադառնալ։

Քչերի ուշադրությունը գրավեց, որ երեկ՝ նույն սեպտեմբերի 27-ին, հայաստանյան որոշ համայնքներում ՏԻՄ ղեկավարի ընտրություն էր։ Մի հատ նորից եմ ասում՝ ՏԻՄ-երը ղեկավար էին ընտրում համազգային ողբերգության օրը ու դա անում էին մեծագույն հաճույքով՝ առանց փոքր-ինչ կարկամելու։

Սարսափելին, սակայն, ավելի դաժան իրականությունն է․ բոլորիս գլխին պատերազմի արհավիրք բերած այս չարիքի իշխանությունը որոշ համայնքներում ստացել է 99 տոկոս ձայն։ Մադիկ, միակամ ու կազմակերպված, գրեթե 100 տոկոս քվե են տալիս անկարող ու խալխի կոշիկ լիզող ուժին:

Էս ա օրվա իշխանության ողջ «պերճանքն ու մերկությունը»։

Հ.Գ. Դե, իսկ Հանրայինն ու AZTv-ին էլ համգիստ կարող են ճանաչվել դուստր ընկերություններ:

Արմեն Հովասափյան

Դիտվել է՝ 3917

Մեկնաբանություններ