Համաշխարհային տնտեսական ֆորումում ամերիկացի միլիարդատեր և ձեռնարկատեր Իլոն Մասկը կանխատեսել է, որ մի քանի տասնամյակ անց աշխարհը կդառնա միլիարդավոր մարդանման ռոբոտների տուն: «2030-2031 թվականներին, մոտ հինգ տարի անց, արհեստական բանականությունը կլինի ավելի խելացի, քան ամբողջ մարդկությունը միասին վերցրած»,- ասել է նա:               
 

Թրամփը մտադիր է կամ Իրանին շանտաժի ենթարկել՝ իր պահանջների չկատարման դեպքում հարվածի սպառնալիքով, կամ մտադիր է նոր հարձակման

Թրամփը մտադիր է կամ Իրանին շանտաժի ենթարկել՝ իր պահանջների չկատարման դեպքում հարվածի սպառնալիքով, կամ մտադիր է նոր հարձակման
24.01.2026 | 11:09

Վաշինգտոնն Իրանի շուրջ նոր ռազմակամ ուժեր է բերում, կենրոնացնում

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ Վաշինգտոնը շարունակում է հետևել Իրանի իշխանությունների գործողություններին, և հավելել, որ տարածաշրջան ամերիկյան շատ նավեր են շարժվում։

«Այս ուղղությամբ շատ նավեր են գնում, պարզապես, ամեն դեպքում, մեծ նավատորմ է շարժվում։ Տեսնենք, թե ինչ կլինի։ Դեպի Իրան զգալի ուժեր են շարժվում»,- երեկ Դավոսից Վաշինգտոն ճանապարհին ինքնաթիռում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Թրամփը (ձայնագրությունը հրապարակվել է Սպիտակ տան YouTube-ալիքում)։

Նրա խոսքով՝ տարածաշրջան ուժերի տեղափոխումն իրականացվում է իրադրության զարգացման նկատմամբ ուժեղացված վերահսկողության շրջանակներում։ Ինչպես հավելել է ԱՄՆ-ի նախագահը, ինքը «կնախընտրեր, որ ոչինչ տեղի չունենա», և հույս ունի, որ իրավիճակը չի սրվի: Թրամփը միաժամանակ հասկացրել է, որ ԱՄՆ-ը շարունակում է ուշադիր հետևել Իրանի գործողություններին և պատրաստ է արձագանքել հնարավոր փոփոխություններին: Նրա խոսքով՝ Վաշինգտոնն անհրաժեշտության դեպքում պատրաստ է ռազմական գործողությունների։

Խոսելով Իրանում հնարավոր փոփոխություններ մասին, Թրամփն, առաջին հերթին, ակնարկում է, որ Իրանը հանկարծ չվերանայի երկրում վերջին մոտ չորս շաբաթվա ընթացքում խժդժությունների և «գունավոր հեղափոխության» փորձի ընթացքում ձերբակալված Իսրայելի և ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների գործակալների, Արևմուտքի 5-րդ շարասյան ներկայացուցիչներին ու նրանց կամակատար պետական դավաճանների համար նախատեսված մահապատիժը չեղարկելու որոշումը: Թեհրանը ստիպված եղավ չեղարկել իր այդ որոշումը՝ այն կիրառելու դեպքում Իրանին հարվածելու Թրամփի սպառնալիքների պատճառով, մինչդեռ եթե նրանք մահապատժի ենթարկվեին, Իրանն ինքն իրեն երկար տարիներով կապահովագրեր Իսրայելի, ԱՄՆ-ի, հնարավոր է նաև Մեծ Բրիտանիայի կողմից երկրում «գունավոր հեղափոխության» միանգամայն հնարավոր նոր փորձից:

Բացի վերոնշյալից, ԱՄՆ-ի նախագահը նկատի ունի նաև Իրանում հնարավոր նոր ընդվզման դեպքում զանգվածային անկարգությունների մասնակիցների նկատմամբ ուժ չկիրառելը, նրանց վրա չկրակելը և թույլ տալը, որ իրականացնեն Իսրայելի սիոնիստական վարչակարգի, Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուի և անձամբ իր փափագած պետական հեղաշրջումը: Ասելիքի իմաստը հետևյալն է՝ նրանց վրա կրակեցիք, մեր հինգերորդ շարասյան անդամների շրջանում զոհեր եղան, մենք էլ ձեզ կխփենք:

Բացի ռազմանավերից, որոնք մոտեցվում են Իրանին, Միացյալ Նահանգները Լեյքենհիթում Թագավորական ռազմաօդային ուժերի ավիաբազայից առնվազն 12 հատ F-15 կործանիչ և չորս «KC-135 Stratotanker» լցավորող ինքնաթիռ է տեղափոխել Հորդանանում Մուվաֆակ Սալթի ավիաբազա: «Defence Security Asia» (DSA) վերլուծական պորտալը բացատրել է, թե ինչու է ընտրվել հենց այս ավիաբազան:

Հոդվածում նշված է, որ Հորդանանի ընտրությունը պատահական չէ. Մուվաֆակ Սալթի ավիաբազան բազմիցս կատարել է առաջավոր օպերատիվ հանգույցի գործառույթներ՝ Իրանի հակաօդային և հակահրթիռային պաշտպանությանը հակազդելու, ինչպես նաև Իրանի վրա նախորդ հարձակումների ժամանակ իրանական հրթիռները և անօդաչու թռչող սարքերը որսալու համար:

DSA-ի կարծիքով, Հորդանան Ֆ-15 կործանիչների տեղափոխումը զգալիորեն ուժեղացնում է ԱՄՆ-ի ավիացիայի մարտական հզորությունն Իրանի Արևմտյան մատույցներում: Այս քայլն ապահովում է արագ մուտք դեպի Իրաքի, Սիրիայի և Իրանի օդային տարածք՝ միաժամանակ պահպանելով իրանական բալիստիկ հրթիռների և հեռահար ԱԹՍ- ների զինանոցների հետ կապված ռիսկերը նվազեցնելու հնարավորությունները:

Օպերատիվ առումով, ըստ DSA-ի, Հորդանանում բազավորման տարբերակը կրճատում է տարանցիկ մեկնումների ժամանակը՝ համեմատած Պարսից ծոցի բազավորման կետերի հետ։ Դա ԱՄՆ-ին որոշ չափով կպաշտպանի Հորմուզի նեղուցում կենտրոնացած գոտիների հասանելիության սահմանափակման և արգելափակման իրանական ռազմավարությունից ու կպահպանի մանևրի ազատությունն ամերիկյան օդուժի համար:

Տնտեսական արդյունավետության տեսանկյունից Հորդանան վերատեղակայումը թույլ կտա օգտագործել առկա ռեսուրսները, այլ ոչ թե ստեղծել նոր հարթակներ, նշում է հրատարակությունը: Այսինքն՝ Վաշինգտոնը կարող է ցուցադրել հզորությունը՝ չկրելով քաղաքական կամ ֆինանսական ծախսեր, որոնք կապված են մշտական տեղակայման կամ ուժերի օգտագործման լրացուցիչ միջոցների հետ։

Բացի այդ, նման տեղակայումը կամրապնդի դաշինքի վստահությունը։ Հորդանանը, ինչպես հիշեցնում է DSA-ն, բազմիցս գաղտնի համագործակցել է հակաօդային պաշտպանության տարածաշրջանային առաքելություններում, ներառյալ՝ իրանական հրթիռների որսման, որոնք Հորդանանի վրայով թռչում էին Իսրայելի ուղղությամբ:

Արթուր Հովհաննիսյան

Դիտվել է՝ 105

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ