«Հայաստանի ներկայիս իշխանությունները մոռանում են, թե կոնկրետ որտեղ են գտնվում։ Տարածաշրջանի պատմությունը ցույց է տալիս, որ, առանց Ռուսաստանի հավասարակշռող դերի, Հայաստանը կարող են արագորեն ազդեցության գոտիների բաժանել նրանք, ովքեր դարերով սպասել են այդ պահին։ Իդեալական աշխարհաքաղաքական ավար»,- РИА Новости-ի հետ զրույցում ասել է հանրաճանաչ լրագրող Դմիտրի Կիսելյովը։               
 

Էս տեսակ մարդկանց շնորհիվ է, որ ազգը դեռ չի բարոյալքվել

Էս տեսակ մարդկանց շնորհիվ է, որ ազգը դեռ չի բարոյալքվել
31.08.2026 | 19:45

Օրեր առաջ գրել էի, որ Արցախից տեղահանված մի ընտանիքի, որտեղ 3 մանկահասակ երեխա կա, կահույք է անհրաժեշտ. նոր տուն էին տեղափոխվելու, որտեղ ոչ մի բան չկար: Լավ մարդիկ ով ինչով կարող էր արձագանքում էր, առաջարկում: Մինչև մտածում էինք՝ ոնց կազմակերպենք, որտեղից վերցնենք, ՀՅԴ-ից Մանուկյան Գեղամն է զանգում ու ասում, որ նոր վիճակում մեծ պահարան ունի, կուղարկի, Չարենցավանի ՀՅԴ տարածքայինի տղերքին էլ կասի, որ օգնեն տեղափոխման հարցում, որովհետև ընտանիքի հայրը վիրավորում ուներ, մենակ չէր կարող: Ընտանիքի կոնտակտները փոխանցում եմ, որ կապվեն, տեղափոխությունը կազմակերպեն, հետո պարզվում է՝ պարոն Մանուկյանը նաև մահճակալների ու փափուկ կահույքի հարցերով էլ է զբաղվել, գնել, վաճառողներն էլ, որ իմացել են արցախահայ ընտանիքի համար է, հա՛մ զեղչ են արել, հա՛մ մի բան էլ ավել կահույք նվիրել...

Ես միշտ ասել եմ, որ էս ազգի հիմքը էս տեսակ մարդիկ են՝ կամեցող, ապրումակցող, նվիրյալ: Էս մարդկանց շնորհիվ է, որ դեռ էս ազգը չի բարոյալքվել, չի թրքացել, չի վերացել:

Ապրեք, զորանաք...

Արամ Գևորգյան

Դիտվել է՝ 8581

Մեկնաբանություններ