Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Հիմալ էլ միասեռականներ

Հիմալ էլ միասեռականներ
07.10.2012 | 18:28

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Հայաստանում Գերմանյայի դեսպանատան աջակցությամբ կազմակերպվելու է միասասեռականների «իրավունքների» պաշտպանությունը քարոզող « Parada » ֆիլմի ցուցադրությունների շարք: Սա հարուցել է «Հայ արիական միաբանություն» և «Հայ ազգայնականների համախումբ» ուժերի զայրույթը, ինչի առթիվ նրանք ևս հայտարարությամբ են հանդես եկել: «Հայաստանում Գերմանիայի դեսպանատունը շատ մեծ սխալ է թույլ տալիս, որը կարող է հայության մեջ արհամարհանք սերմանել պահպանողական գերմանացիների նկատմամբ: Անբարո քարոզները որևէ կայացած երկրի պատիվ չեն բերել ու այս դեպքում էլ միայն պատվազրկություն է լինելու»,-ասված է հայտարարությունում: Հիշատակելով Հունգարիայի «վնասարարությունը», հայ ազգայնականներն ու արիները վճռականորեն ամրագրում են. «Օտար պետության կողմից մեր կյանքին, կացութաձևին միջամտելու այս հերթական փորձը նույնպես դատապարտված է ձախողման, ուստի կարիք չկա, որ Գերմանիան էլ դառնա մի նոր Հունգարիա` մեկ այլ վնասարարությամբ, որը կարող է խարան դառնալ երկար ժամանակ»: Միաժամանակ Հայ արիական միաբանությունը և Հայ ազգայնականների համախումբը վերահաստատում են, որ կպաշտպանեն ինչպես «Հայազ» միության, այնպես էլ բոլոր այլ կազմակերպությունների այն գործողությունները, որոնք ուղղված կլինեն «հայության բոլոր ազգային նպատակների կայացմանն ու ներցեղային բարոյականի ամրապնդմանը»:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3658

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ