Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Կամուրջները չեն այրվել

Կամուրջները չեն այրվել
12.12.2012 | 17:25

«Քանի որ որոշ հարցեր դեռ մնում են օրակարգում, ես ձեռնպահ կմնամ այդ դեռ «տաք» հայտարարության մեկնաբանությունից»,-ԲՀԿ հայտարարության առնչությամբ ասաց ՀԱԿ անդամ Երջանիկ Աբգարյանը: Մեր այն դիտարկմանը` արդյոք սա նշանակո՞ւմ է, որ ԲՀԿ-ի հետ ՀԱԿ-ի համագործակցության կամուրջներն այրվեցին, Աբգարյանը շեշտեց. «Առայժմ չեմ տեսնում որևէ այրված կամուրջ»:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 4694

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ