«Ժամանակ» թերթին հայտնի է դարձել, որ Վիկտոր Դալլաքյանի և պաշտպանության նախկին նախարարի գլխավորությամբ ստեղծվող «Երրորդ հանրապետություն» կուսակցությունը ստեղծվել է դեռ 2003 թ. հոկտեմբերին։
ՀՀԿ գործադիր մարմնի նիստում հստակեցվել է նոյեմբերի 26-ին կայանալիք համագումարի օրակարգը՝ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
ՀՀԿ-ում թունդ խմորման փուլում է նախընտրական ցուցակներում ընդգրկվող անձանց թեման։ Արդեն հստակ է այն մոտեցումը, որով առաջնորդվելու են։ «Վերևից» հասկացրել են գործող պատգամավորներին, որ մանդատի ակնկալիք կունենան միայն այն ժամանակ, երբ կբավարարեն առաջադրված պահանջներին։
«Հայկական վերածնունդ» կուսակցությունում միջազգային գործընկերների աջակցությամբ սկսվել է կուսակցական ակտիվի վերապատրաստման գործընթաց, որ կավարտվի նոյեմբերին Քաղաքական դպրոցի հիմնմամբ:
Հայաստանի խորհրդարանական ուժերը կարողացան քննարկումները շարունակել և համաձայնության գալ Ընտրական օրենսգրքի հարցում՝ հայտարարեց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Հոկտեմբերի 12-ին ավելի քան 100 երիտասարդներ անդամակցել են Հայաստանի հանրապետական կուսակցությանը։ ՀՀԿ կենտրոնական գրասենյակում նրանց կուսակցական անդամատոմսեր ու կրծքանշաններ են հանձնել ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը և ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Կարեն Ավագյանը։
ՀՀԿ-ում սպասողական, ծանր օրեր են։ Նրանք, ովքեր կրկին պատգամավորի աթոռին են ուզում բազմել (իսկ ցանկացողների պակաս չկա), անորոշ վիճակում են, սպասում են՝ երբ են «վերևում» զտումներն ավարտվելու, որ իրենց «հարցերը լուծեն»։
«Օպերա Սուիթ» հյուրանոցի 12-րդ հարկից Երևանը երևում է ափիդ մեջ: Բարձրությունը ու տարածությունը օպտիկական խաբկանք են ստեղծում՝ ջնջելով հեռավորությունը: Հոկտեմբերի 7-ին «Սինատրա» սրահում «Հանրապետություն» կուսակցությունը իր հիմնադրման 15-ամյակին նվիրված ընդունելության էր հրավիրել: Օրն ուրբաթ էր՝ շաբաթավերջ, տաք ու տրամադրող:
Մեկշաբաթյա ՏԻՄ թատրոնն ավարտվեց նոտար Մամիկոն Ասլանյանի քաղաքապետությամբ Վանաձորում: Մինչև ավագանու առաջին նիստը բոլոր քննարկումներն ու համաձայնագրերը զրոյացան ավագանու չորս անդամի հօգուտ ՀՀԿ-ի քվեարկությամբ:
Նայելով վերջին օրերին Ադրբեջանում տեղի ունեցող գործընթացներին ու հատկապես հետևելով առաջ եկած խնդիրներին Ադրբեջանի իշխանությունների արձագանքին, ևս մեկ անգամ վերահաստատվում է այն, ինչ հայտնի է մասնագետներիս։ Բանաձևեմ դա այսպես. ի դեմս ժամանակակից Ադրբեջանի՝ գործ ունենք մի կողմից բավական արդյունավետ աշխատող և կայուն բռնապետական համակարգի հետ, իսկ մյուս կողմից էլ՝ խիստ ճգնաժամային, խոցելի ու բազմաթիվ հարցերում ինքնուրույն գործելու հնարավորություններից զուրկ պետական համակարգի հետ...