Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Նույն դիրքո՞ւմ են

Նույն դիրքո՞ւմ են
13.06.2013 | 17:03

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ներկայացնող Միքայել Մելքումյանն ԱԺ այն պատգամավորներից է, որը գրեթե բոլոր քառօրյա նիստերում հանդես է գալիս տնտեսական ոլորտին վերաբերող առաջարկություններով, քննադատություններով:

Միքայել Մելքումյանից հետաքրքրվեցինք, թե ԲՀԿ-ն արդյոք չի՞ նահանջել իր ընդդիմադիր դիրքերից` նկատի ունենալով այն հանգամանքը, որ այս քառօրյայում ԲՀԿ-ն գործող կառավարության նկատմամբ ցուցաբերում է չափավոր և զուսպ դիրքորոշում:
«Չէ, նման բան չկա, որ դիրքում եղել է ԲՀԿ-ն, շարունակում է մնալ նույն դիրքում»,- մեր հարցին արձագանքեց Միքայել Մելքումյանը:
ԱԺ ԲՀԿ-ական պատգամավորի ուշադրությունը հրավիրեցինք այն լուրերի վրա, որ ԲՀԿ-ական գործարարներն իրենց ղեկավար Գագիկ Ծառուկյանին «հասկացրել» են, որ կոշտ և ընդդիմադիր ելույթներն առաջիկայում կուսակցությանը ոչ մի լավ բան չեն խոստանում:
«Քվեարկության արդյունքները նայե՞լ եք, դուք քվեարկության արդյունքներին նայեք, կհասկանաք»,- ԲՀԿ-ական դիրքորոշման մասին պատկերացում կազմելու համար «խորհուրդ» տվեց Միքայել Մելքումյանը:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 3269

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ