Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

ՈՒմ ռիսկն է «հերիքում»

ՈՒմ ռիսկն է «հերիքում»
24.06.2014 | 01:17

Թվում էր, թե ոստիկանությունում վերջ է դրվել երթևեկության կանոնների խախտումների ժամանակ կատարվող հեռախոսազանգերի «ինստիտուտին»։ Սակայն իրականությունն այլ բան է հուշում։ Վերջերս ականատես եղանք նման մի դեպքի, որը հիշեցրեց այդ տխուր պրակտիկան։ Խախտում կատարած թանկարժեք մեքենայից դուրս եկավ մի վտիտ, լղարիկ երիտասարդ ու առանց մեկ վայրկյան լսելու, թե ճանապարհային ոստիկանն ինչում է իրեն «մեղադրում», միանգամից գործի դրեց հայտնի մեթոդը։ Հեռախոսազանգ։ Քիչ հետո նա հեռախոսը փոխանցեց ոստիկաններից մեկին, նա էլ իր հերթին՝ կոլեգային։ Կարճ ժամանակ անց օրինազանց վարորդը հեռացավ։ Պարզ չեղավ` տուգանքի գնի շո՞ւրջ էր «սակարկումը», թե՞ դրա իսպառ անտեսման։ Ասենք, այս պարագայում դա այնքան էլ էական չէ։
Առավել ուշագրավն այն է, որ ոչ միայն վարորդներն են դեռևս օգտվում այդ մեթոդից, այլև ոստիկաններն են տուրք տալիս նման գործողություններին։ Այն դեպքում, որ նրանք պետք է ոչ միայն չվերցնեն հեռախոսը, չխոսեն «թվացյալ» պաշտոնյայի հետ, այլ հենց սկզբից մերժեն վարորդի նման «առաջարկը»։
Այդ տեսարանին ականատես վարորդներից մեկն էլ հեգնանքով ոստիկանների առօրյայից մի պատմություն պատմեց։ Վերջերս ուղևորներից մեկին պետք է շտապ օդանավակայան հասցներ, դրա համար երթևեկել է երրորդ գծով։ Այդ պահին նրա կողքով անցել է ոստիկանական մեքենան։ Ոստիկաններից մեկը, դիմելով տաքսու վարորդին, նետել է. «Էդ ռիսկդ էդքան հերիքո՞ւմ է, որ երրորդ գծով ես քշում»։ «Ինչի՞, երրորդ գիծը միայն արտոնյալների, պաշտոնյաների սեփականությո՞ւնն է, թե՞ էս երկրում միայն իրենք կարող են ռիսկ ունենալ»,- հռետորական հարցադրում է արել տաքսու վարորդը, ու տեղը տեղին քննադատության տարափ «տեղացել» ողջ իշխանության հասցեին։ Զայրույթը լիովին հասկանալի էր։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2991

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ