Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

ՀԺԱՄ-ում բուռն քննարկումներ են

ՀԺԱՄ-ում բուռն քննարկումներ են
27.11.2015 | 01:05

Այս օրերին սահմանադրական բարեփոխումներին «այո» կամ «ոչ» ասելու շուրջ բավականին բուռն քննարկումներ են ընթանում ՀԺԱՄ կուսակցությունում: Կուսակցության վերջնական դիրքորոշումը կհստակեցվի առաջիկա համագումարում:
Վաղը` ժամը 12-ին, «Էրեբունի Պլազա» հյուրանոցում տեղի կունենա ՀԺԱՄ-ի համաժողովը, կքննարկվի սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ կուսակցության դիրքորոշումը, կհստակեցվի` ի վերջո, ՀԺԱՄ-ը «այո»-ի՞, թե՞ «ոչ»-ի կողմնակից է:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1577

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ