ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ 2027 թվականին երկրի պաշտպանության, սպառազինության և կայունության ապահովման համար Եվրամիությունից կպահանջվի առնվազն 70 միլիարդ եվրոյի լրացուցիչ աջակցություն։ «Հենց մեր ուկրաինական ուժը, մեր բանակը, մեր տեխնոլոգիաներն են օգնում երաշխավորել նաև եվրոպական անվտանգությունը, ձեր անվտանգությունը»,- ԵՄ առաջնորդների հետ հանդիպմանը ասել է Զելենսկին։               
 

Վարչապետի առաջին «բեմելը»

Վարչապետի առաջին «բեմելը»
14.09.2016 | 17:16

ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ նախարարները մեկիկ- մեկիկ դահլիճ մտան, լրագրողներին վստահեցնելով, որ այնքան էլ ընկճված չեն, որ հնարավոր է հրաժեշտ տան իրենց աթոռին։ ՈՒշագրավ պատկեր ստեղծեց իր շուրջ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը։ Դահլիճ մտնելուց հետո նա չզբաղեցրեց նախարարներին հատկացված տեղը, հեռախոսը ձեռքին անընդհատ ինչ-որ տեղ էր զանգահարում ու հերթով դիմավորում դահլիճ մտնող պատգամավորներին, նրանց հետ ողջագուրվում, ոմանց կողմից էլ ստանում «մխիթարական» խոսքեր։ Հիշեցնենք, որ մամուլը գրել է, որ նա ևս հրաժեշտ կտա իր պաշտոնին։


Նախարարներն իրենց տեղում էին, ու բոլորը սպասում էին վարչապետի մուտքին, «ներքին» դռնով ներս մտան Գալուստ Սահակյանը և Կարեն Կարապետյանը՝ վերջինս ձեռքին ուներ «դիպլոմատ»։ ԱԺ նախագահը «գիդի» նման ուղեկցեց նոր վարչապետին, ցույց տալով նրա տեղը։ Կարապետյանը կողքին դրեց «թղթապանակը», իսկ նստելուն պես նրան Վաչե Գաբրիելյանը փոխանցեց թուղթ, համարյա թե՝ դե հիմա գրի։ Մինչ կհասկանար ինչն ինչոց է, տեսախցիկները շրջապատեցին Կարապետյանին, որից նա մի պահ շառագունեց, հետո դեմքին ժպիտ հայտնվեց։


Իսկ նախարարներից առավել անհանգիստ ու լարված վիճակում էր ամենավերջում ու ամենավերջին աթոռին նստած տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը՝ Դավիթ Լոքյանի ընկերակցությամբ։ Նիստից տասը րոպե չանցած նա դուրս եկավ ծխելու։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3939

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ