ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ 2027 թվականին երկրի պաշտպանության, սպառազինության և կայունության ապահովման համար Եվրամիությունից կպահանջվի առնվազն 70 միլիարդ եվրոյի լրացուցիչ աջակցություն։ «Հենց մեր ուկրաինական ուժը, մեր բանակը, մեր տեխնոլոգիաներն են օգնում երաշխավորել նաև եվրոպական անվտանգությունը, ձեր անվտանգությունը»,- ԵՄ առաջնորդների հետ հանդիպմանը ասել է Զելենսկին։               
 

Որքա՞ն են նվիրաբերել իշխանավորները

Որքա՞ն են նվիրաբերել իշխանավորները
21.04.2017 | 17:38

Այսօր պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը բավականին ուշագրավ հայտարարություն է արել։

«Շատերն ասում էին՝ չենք ուզում հազար դրամ լինի, այլ ավելի շատ, աշխատավարձից տոկոս լինի։ Հիմա մտեք հիմնադրամի կայքում կամավոր նվիրատվությունների չափը նայեք: Որոշ պատգամավորների հարցրեք՝ բա ո՞ւր են իրենց նվիրատվությունները, որ ուզում էին հազար դրամից ավելի տալ»,- անդրադառնալով «1000» դրամ անվանումն ստացած օրենքի պարտադիր բաղադրիչին, ասել է նախարարը։


Սրանով, նախ, պաշտոնյան ակնարկում է, որ նախագծին դեմ խոսողները, այն է՝ խորհրդարանական ընդդիմությունը, «աղմկում էր աղմկելու համար», տակը ոչինչ չկար։ Հետո էլ այդ ինչպես պետք է հավատային նվիրատվությունից խոսող պատգամավորներին, պարտադիր բաղադրիչը չկիրառեին ու փաստի առաջ կանգնեին։ Սակայն այս ամենում կան նաև այլ շերտ։ Ենթադրենք, ընդդիմությունը խոսում է միայն խոսելու համար, բայց բոլորը գիտեն չէ՞, որ գումարները հիմնականում կենտրոնացած են իշխանությունը ներկայացնող պատգամավորների ձեռքում։ Ասել է թե` այդ նվիրատվությունների հիմնական «հեղինակը» պետք է նրանք լինեին։


Պաշտպանության նախարարն արդյոք ուսումնասիրե՞լ է, թե սեփական կուսակցությունը ներկայացնող պատգամավորները որքան նվիրատվություն են արել ու արդյո՞ք նրանք պետք է բավարարվեին միայն հազար դրամ պարտադիր վճարը տալով։ Եթե Վիգեն Սարգսյանը ցանկանում է, որ ընդդիմադիրներին ուղղված իր այս մեղադրանքը լիովին «արդարացված» լինի, պետք է սեփական պատգամավորների նվիրատվությանը ևս անդրադառնա։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2442

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ