Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Սենյակ էլ չունի

Սենյակ էլ չունի
09.06.2017 | 01:24

Նոր խորհրդարանն արդեն երրորդ անգամ արտահերթ նիստ է հրավիրում, սակայն «Ծառուկյան» խմբակցության անդամ Իշխան Զաքարյանը չի ներկայանում աշխատանքի: Կարծես նրա «դարդերը» քիչ էին, մեկն էլ ավելացավ. կնոջը` Գայանե Սողոմոնյանին, ազատեցին աշխատանքից:


Երդում չկերած, աշխատասենյակների համար կռիվ չտված Իշխան Զաքարյանը, պարզվում է, ԱԺ-ն այնքան էլ չի սիրում: ՎՊ նախագահ եղած տարիներին սեփական հաշվետվությունը խորհրդարանին հիմնականում ներկայացնելու էր գալիս նրա տեղակալը, հիմա էլ օրենսդրական գործունեությամբ չի ցանկանում զբաղվել: Զարմանալի ու զավեշտալի իրավիճակ է. եթե խորհրդարանում լինելու ցանկություն չուներ, ինչո՞ւ էր մանդատակռիվ տալիս: Աննախանձելի վիճակում է նախկին պաշտոնյան, չգիտի` մնա պատգամավոր ու խորհրդարանի երեսը չտեսնի՞, թե՞ մանդատը վայր դնի ու հեռու մնա քաղաքականությունից: Իսկ մտորումների համար նա ԱԺ-ում անգամ սեփական սենյակ չունի. Իշխան Զաքարյանի անունով դեռ սենյակ հատկացված չէ: Երևի ԱԺ-ն էլ է բոլոր հաշիվները փակել ՎՊ նախկին ղեկավարի հետ:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3894

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ