ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ 2027 թվականին երկրի պաշտպանության, սպառազինության և կայունության ապահովման համար Եվրամիությունից կպահանջվի առնվազն 70 միլիարդ եվրոյի լրացուցիչ աջակցություն։ «Հենց մեր ուկրաինական ուժը, մեր բանակը, մեր տեխնոլոգիաներն են օգնում երաշխավորել նաև եվրոպական անվտանգությունը, ձեր անվտանգությունը»,- ԵՄ առաջնորդների հետ հանդիպմանը ասել է Զելենսկին։               
 

«Ելքը» դժվար կացության մեջ է դրել «Ծառուկյան» դաշինքին

«Ելքը» դժվար կացության մեջ է դրել «Ծառուկյան» դաշինքին
14.12.2017 | 21:07

ՀՀԿ-ի նախագահի թեկնածուն մրցակից է ունենալու: Խորհրդարանական ընդդիմությունից «Ելքը» որոշեց առաջադրել սեփական թեկնածուին: Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Պատիվ ունեմ տեղեկացնելու, որ «Ելք» խմբակցությունը քիչ առաջ տեղի ունեցած նիստում որոշեց ՀՀ նախագահի թեկնածու առաջադրել ԱԺ պատգամավոր, «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Արտակ Զեյնալյանին։ «Ելքը» բանակցություններ կսկսի «Ծառուկյան» դաշինքի հետ Զեյնալյանի առաջադրման համար անհրաժեշտ՝ պատգամավորների ¼-ի ստորագրություններն ապահովելու համար»: Ակնհայտ է, որ սա զուտ քաղաքական քայլ է և դրական ելք չի ենթադրում, այսինքն, ամենավառ պատկերացումներում հազիվ կարողանանք ակնկալել, որ ընդդիմության թեկնածուն կարող է նախագահ դառնալ: Հասարակ մաթեմատիկական հաշվարկներով էլ պարզ է, որ «Ելքին» չի հաջողվի ապահովել այնքան ձայն, որքան պետք է նախագահ դառնալու համար, ուստի այս առաջադրումն առավել հետաքրքիր է մեկ այլ տեսանկյունից:

«Ծառուկյան» խմբակցությունը կունենա՞ սեփական թեկնածուն, թե՞ կպաշտպանի «Ելքին»: Կա նուրբ խաղ այս ամենում. խորհրդարանական երկրորդ ուժը կհամաձայնի՞ սեփական թեկնածուն չունենալ և գնալ փոքրամասնության «սրտով»: Չի՞ մտածի, որ իր շարքերում պակա՞ս նախագահացուներ կան: Թե՞ կնախընտրի պրագմատիզմը և կհասկանա, որ անկախ թեկնածուների քանակից, միևնույն է, նախագահ է դառնում ՀՀԿ թեկնածուն: «Ծառուկյան» դաշինքը մեկ այլ` շատ դժվար երկընտրանքի առջև է կանգնելու, եթե Սերժ Սարգսյանը Գագիկ Ծառուկյանի հետ Առինջի այգում համաձայնության գա, որ պետք է պաշտպանեն ՀՀԿ թեկնածուին, ի՞նչ կանի ընդդիմադիր «Ծառուկյանը»:


Այլ խոսքով, «Ելքն» առաջին հերթին դժվար կացության մեջ է դրել գործընկեր «Ծառուկյանին», քան լուրջ մրցակցություն ստեղծել իշխանության թեկնածուի համար: Այս առաջադրումը յուրօրինակ փորձաքննություն է խորհրդարանական երկրորդ ուժի համար` ինչպես այն իրեն կդրսևորի որպես ընդդիմություն:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 5052

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ