ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ 2027 թվականին երկրի պաշտպանության, սպառազինության և կայունության ապահովման համար Եվրամիությունից կպահանջվի առնվազն 70 միլիարդ եվրոյի լրացուցիչ աջակցություն։ «Հենց մեր ուկրաինական ուժը, մեր բանակը, մեր տեխնոլոգիաներն են օգնում երաշխավորել նաև եվրոպական անվտանգությունը, ձեր անվտանգությունը»,- ԵՄ առաջնորդների հետ հանդիպմանը ասել է Զելենսկին։               
 

Արմեն Ռուստամյան. Մինչև երկրորդ փուլ լուծումներ պետք է գտնել

Արմեն Ռուստամյան. Մինչև երկրորդ փուլ լուծումներ պետք է գտնել
02.05.2018 | 00:24

Լարվածությունը պահպանվում է, քվեարկությունը արդյունք չտվեց, այսօր Աժ- ում վարչապետի քվեարկությունից հետո հայտարարեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը։ Պատգամավորի խոսքով` մինչև վարչապետի ընտրության երկրորդ փուլ, որը կկայանա առաջին փուլի քվեարկությունից մեկ շաբաթ անց, լարվածությունը կպահպանվի։

Լրագրողը հետաքրքրվեց, թե արդյոք իրենք ևս դուրս կգան հրապարակ, Ռուստամյանը պատասխանեց. «Պարտադիր չի հրապարակ գնալ։ Մենք մեր տեսակետը հստակ հայտնել ենք, դիրքորոշումն ասել ենք։ Բայց երկրորդ փուլի հետ կապված ես կարծում եմ՝ պետք է լուծումներ գտնել, այսպես շարունակվել չի կարող»։ Պատգամավորը հստակեցրեց, որ իրենց սկզբունքն այս հարցում նույնն է՝ «համախոհության միջոցով հասնել ընդհանուր հայտարարի»։

Դիտվել է՝ 4797

Մեկնաբանություններ