ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ 2027 թվականին երկրի պաշտպանության, սպառազինության և կայունության ապահովման համար Եվրամիությունից կպահանջվի առնվազն 70 միլիարդ եվրոյի լրացուցիչ աջակցություն։ «Հենց մեր ուկրաինական ուժը, մեր բանակը, մեր տեխնոլոգիաներն են օգնում երաշխավորել նաև եվրոպական անվտանգությունը, ձեր անվտանգությունը»,- ԵՄ առաջնորդների հետ հանդիպմանը ասել է Զելենսկին։               
 

Վահրամ Բաղդասարյան. ՀՀԿ-ն լուռ ու անպատասխան իր վրա է վերցրել մեղադրանքները, որոնք իր հետ իրականում քիչ կապ ունեին

Վահրամ Բաղդասարյան. ՀՀԿ-ն լուռ ու անպատասխան իր վրա է վերցրել մեղադրանքները, որոնք իր հետ իրականում քիչ կապ ունեին
03.05.2018 | 11:35

Մենք դրական ենք գնահատում փաստը, որ Աժ քննարկումներում խորհրդարանական 4 խմբակցություններ հնչեցրին գրեթե բոլոր մտահոգությունները, որ կան երկրում ստեղծված իրավիճակը հանգուցալուծելու տեսանկյունից` երեկ ՀՀԿ խմբակցության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:

«Հանրապետականի հնչեցրած մտահոգությունների մի մասը վարչապետի թեկնածուի հետ հարցուպատասխանի ընթացքում փարատվեց, բայց ամենակարևորները դեռ մնացել են անպատասխան: Այդ հարցերն անկյունաքարային են ոչ թե ՀՀԿ-ի, այլ մեր երկրի հենց վաղվա համար», - ասաց նա: Նրա խոսքով՝ կուսակցությունը լուռ ու անպատասխան իր վրա է վերցրել մեղադրանքները, որ «իր հետ իրականում քիչ կապ ունեին»: «Վերցրեց հանուն երկրի, հանուն վաղվա` հույսով, որ ովքեր պետք է ընկալեին, ընկալեցին մեր ասելիքը», - ասաց նա:

Դիտվել է՝ 2605

Մեկնաբանություններ