Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

«Արտկոնցեպտի» նոր համերգային շարքը

«Արտկոնցեպտի» նոր համերգային շարքը
07.09.2018 | 16:59

«Արտկոնցեպտ» միջազգային ասոցիացիայի նոր PIANO RECITAL համերգային շարքը կբացվի դաշնակահարուհի Լիանա Մկրտչյանի մենահամերգով: Կհնչեն ժամանակակից հայ և արտասահմանյան կոմպոզիտորների ստեղծագործություններ, այդ թվում նաև մի շարք հայաստանյան պրեմիերաներ:

Համերգը տեղի կունենա սեպտեմբերի 8-ին, ժամը 19:00-ին Կոմիտասի թանգարան ինստիտուտում (Արշակունյաց 28): Մուտքն ազատ է:

Դիտվել է՝ 2396

Մեկնաբանություններ