Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

«Կինոյի օր ունենալ-չունենալով հայ կինոյի խնդիրները չեն լուծվելու»

«Կինոյի օր ունենալ-չունենալով հայ կինոյի խնդիրները չեն լուծվելու»
14.05.2019 | 01:54

«Կինոյի մասին» օրենք այդպես էլ չունեցանք. անվերջ մշակման փուլում է: «Հայֆիլմ» կինոստուդիան օդից կախված է. և՛ կա, և՛ չկա: «Հայֆիլմի վերածնունդ» նախաձեռնությունն անվերջ պայքարում է հանուն հայկական առաջին կինոստուդիայի վերածննդի (համենայն դեպս այլ բարձրաձայնումների գրեթե չենք հանդիպում): Լավ կինո ունենք, թե չունենք, դեռ վիճելի է: Փոխարենը կունենանք կինոյի օր: 1923-ի ապրիլի 16-ին ստեղծվել է Պետկինոն, որը 1966-ին վերանվանվել է Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիայի: Ապրիլի 16-ն էլ եթե հռչակվի հայ կինոյի օր, հընթացս գուցե կինոլոորտը կարգավորվի, «Հայֆիլմը» վերածնվի ու հայ կինոյի օրը ոչ թե ձևական, այլ բովանդակային նշանակություն ստանա:


«Հայֆիլմի վերածնունդ» նախաձեռնության հիմնադիր Հայկ Բաբայանի կարծիքով` կինոյի օր ունենալ-չունենալով հայ կինոյի խնդիրները չեն լուծվելու. «Ավելին` կինոյի օրենք ունենալուց հետո էլ ոչինչ չի փոխվի: Բայց կինոյի օրը նշելով` կառանձնացնենք ու կկարևորենք հայ կինոն, հանրությանն էլ կամաց-կամաց կբերենք այն գիտակցության, որ այդ տարիներին Պետկինոյի ստեղծումը հերոսական քայլ էր»: Իսկ տեսակետը, որ մենք նշում ենք դեկտեմբերի 28-ը որպես կինոյի համաշխարհային օր, Հայկ Բաբայանը տրամաբանական չի համարում. «Դեկտեմբերի 28-ը երբեք ՀՀ-ում չի նշվել որպես կինոյի օր, եթե նույնիսկ շատ ցանկանաք, էլի չի նշվի, որովհետև ամանորի եռուզեռի մեջ ամեն բան կորչում-գնում է»: «Ի՞նչ է պետք կինոոլորտում դրական փոփոխություներ արձանագրելու համար» հարցին պատասխանում է կարճ ու հստակ` կինոկրթություն:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 4883

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ