Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Արվեստի անվճար ուսուցում Երեւանում

Արվեստի անվճար ուսուցում Երեւանում
09.09.2019 | 22:56

«Մեդիալաբ» արվեստի անվճար կրթական ծրագիրը հրավիրում է արվեստի անվճար ուսուցման:
2019 մարտ-մայիս ամիսներին կայացած հանրային ֆինանսավորման արշավի արդյունքում «Ֆոկուս» արվեստի ՀԿ-ն աջակիցների եւ անհատ բարերարի շնորհիվ ձեռք բերեց բավականաչափ միջոցներ՝ շարունակելու «Մեդիալաբ» արվեստի անվճար ուսուցման ծրագիրը, որը վարում են արվեստի բնագավառում գործունեություն ծավալող առաջատար երիտասարդ մասնագետները:


Մեդիալաբը կիսամյա կրթական ծրագիր է, որն անվճար ուսուցում է տրամադրում սկսնակ արվեստագետներին և արվեստի դաշտում գործունեություն ծավալող երիտասարդներին:

Մեդիալաբը տրամադրում է ժամանակակից արվեստով զբաղվելու անհրաժեշտ գործիքներ եւ կիսվում է դրանք ստեղծագործաբար կիրառելու կարողություններով,
Մեդիալաբն ուսանողների մոտ ձևավորում է քննադատական հայացք արվեստի ոլորտում տեղի ունեցող իրադարձությունների ու միտումների հանդեպ, զարգացնում է վերլուծական կարողություններ՝ սոցիալ-քաղաքական և մշակութային փոխակերպումների ընկալման համար։

Հայտերի ընդունման վերջնաժամկետն է սեպտեմբերի 15-ը։ Հայտադիմումը կարելի է լրացնել այստեղ:

«Մեդիալաբը» «Ֆոկուս» արվեստի ՀԿ-ի երկարաժամկետ ծրագրերից է: Երիտասարդ արվեստագետները և արվեստով հետաքրքրվողները կիսամյա անվճար կրթական ծրագրի ընթացքում ուսումնասիրում են հետևյալ դասընթացները՝


Գրաֆիկական ձևավորում,
Ժամանակակից արվեստի պատմություն,
Լուսանկարչություն,
Ստեղծագրություն,
Ձայնային արվեստ,
Կինոմոնտաժի զարգացման պատմություն,
Ժամանակակից արվեստի փորձառություններ,
Տեսնելու արվեստաբանական մեթոդներ:

Այս տասը տարիների ընթացքում «Մեդիալաբ» ծրագիրն իրականացվել է ժամանակակից արվեստի ոլորտում գաղափարակից ընկերների խանդավառության և անշահախնդիր աշխատանքի արդյունքում: «Մեդիալաբի» ուսումնական ծրագիրը համալրվում է հանդիպումներով ու վարպետության դասերով Հայաստանի և արտերկրի արվեստագետների եւ ոլորտի մասնագետների հետ: Ծրագրի մասին ավելին իմանալու համար կարող եք այցելել այստեղ:

«Ֆոկուս» արվեստի ՀԿ-ի մասին

«Ֆոկուսը» Երեւանում գործող արվեստի տարածք է` տարատեսակ միջոցառումների, հանդիպումների ու զրույցների վայր, որի գործունեությանը նպաստում են թարմ տեխնիկական միջոցները, համախոհների, գործընկերների, եւ ընկերների մեծ ցանցը, եւ հարմարավետ գրադարան- ընթերցասենյակը:

Դիտվել է՝ 6900

Մեկնաբանություններ